Ժամանակակից ինտերիերի դիզայնը վաղուց հեռանում է կանոնականությունից եւ ձգտում է ոճերի ու կերպարների խառնուրդի: Տարբեր ժանրերի տարրեր կոլաժի նման շերտավորվում են իրար վրա՝ ստեղծելով ներդաշնակ պատկեր։ Այսօր կպատմենք արտասովոր դիզայնով սեղանի լամպերի հայկական ապրանքանիշի մասին։
Hin u min-ը հայկական բրենդ է, որը ստեղծում է ձեռագործ վինտաժ լամպեր։ Թիմը երկրորդ կյանք է տալիս կենցաղային հին իրերին։ Լամպերը համատեղում են ֆունկցիոնալությունն ու ոճը՝ ստեղծելով ու ընդգծելով ինտերիերի շեշտադրումները, հատկապես, երբ խոսքը վերաբերում է մինիմալիստական դիզայնին:
Անցյալի նրբագեղությունն ու ներկայի գեղագիտությունը համակցված են բրենդի լամպերի ոճում, ուստի դիզայնի մեջ հաճախ կարելի է նկատել հնագույն կենցաղային իրեր, որոնք խաղացել են նոր ձեւով:
Նրանց համար, ովքեր ցատկում են մեկնող «Loft» գնացքի վերջին վագոն, բետոնե լամպը կատարյալ ոճական ընտրություն է:
Նեոկլասիցիզմի սիրահարների համար հնդկական նախշերով ծաղկաման լամպն ավելի էլեգանտություն եւ նրբագեղություն կհաղորդի ինտերիերին:
Նրանց համար, ում համար ինտերիերի դիզայնն ինքնարտահայտման միջոց է, «Exhibitionist» լամպը կատարյալ է: Այն կտեղավորվի ինտերիերի մեջ՝ որպես արտասովոր ոճի ու ճաշակի եւս մեկ հաստատում։
Եթե այն բավականաչափ վառ չի թվում, ապա «Մսաղացը» շռայլություն կհաղորդի ինտերիերին եւ սեփականատիրոջ կերպարին:
«Նախկինում ավելի լավ էր» եւ «Իմ ժամանակ» արտահայտությունների դեսպանների համար ներկայացված է նոստալգիկ թեմայով արված լամպերի մի ամբողջ շարք։
Պտտվող հեռախոսը, օդի խոնավացուցիչը, հնաոճ ժամացույցը, կերոսինի լամպը եւ նույնիսկ սովետական հեռուստացույցը ոչ միայն լույս կհաղորդեն ինտերիերին, այլեւ մխիթարություն նրանց, ովքեր ձգտում են անցյալ դարաշրջանի:
Ջութակի, կիթառի, շեփորի ու տեսախցիկի ձեւով լամպերը պարտադիր են ստեղծագործ անհատների համար: Նրանք հիանալի տեղավորվում են արդյունաբերական, ֆյուժն եւ փոփ արտի մեջ:
Հագուստը, ճաշակի նախասիրությունները, հոբբիները եւ նույնիսկ ինտերիերի դիզայնն այսօր ինքնարտահայտման բազմաթիվ լեզուներից են, ուստի նույնիսկ այնպիսի պարզ կենցաղային իրը, ինչպիսին լամպն է, կարող է արտաքին աշխարհի հետ երկխոսության գործիք դառնալ իր անհատականության միջոցով:
Ռեգինա Մելիքյան