«Կարծես, աշխարհի հայերի կյանքը շարունակվում է։ Մենք շարունակում ենք գնալ աշխատանքի, եւ անում այն, ինչ պետք է անենք»,-գրում է ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը, որն իր հետեւորդներին կոչ է անում միանալ արցախահայությանն ուղղված բարեգործական նախաձեռնությանը։
«Յուրաքանչյուրիս սրտում մի մեծ անդունդ կա։ Բոլոր մտքերն այն մասին են, թե մենք ոչինչ չենք կարող փոխել, բայց անգործության մատնվել եւս չենք կարող»,-Instagram-ի էջի Story բաժնում գրել է Գոհարը՝ հաջորդ հրապարակումներում տեղադրելով, թե ինչպես յուրաքանչյուրը կարող է հումանիտար օգնություն ցուցաբերել Արցախի ժողովրդին։