Իվետա Մուկուչյանը, Սերժոն, Դիանա Շատվերյանը, DJ Վակցինան՝ «Shopping Guide» ամսագրի շնորհանդեսին (ֆոտոռեպորտաժ)

10:15   25 դեկտեմբերի, 2013

Դեկտեմբեր 24-ին Golden Tulip հյուրանոցում կայացավ Domino Production-ի նոր նախագիծ  «Shopping Guide» ամսագրի շնորհանդեսը

«Shopping Guide» ամսագիրը Հայաստանում առաջին խորհրդատու ամսագիրն է, որը ընթերցողին առաջարկում է տարբեր ոճերիբրենդային հագուստներ, կոշիկներ, աքսեսուարներ եւ այլն:

Բացի այն, որ կարող եք ծանոթանալ հայտնի NEXT, ALDO, Baldi, Adidas, Atex, Mon amie, Tommy Hilfiger, Violet եւ շատ ու շատապրանքանիշերի նոր հավաքածուներին եւ դրանց գներին, «Shopping Guide»-ում կընթերցեք նորաձեւության մասին հետաքրքիրհոդվածներ, հարցազրույցներ, պրոֆեսսիոնալ ֆոտոշարքեր: Ամսագիրը տպագրվում է 3000 օրինակով և բաժանվում է անվճար:


«Ամսագրի գլխավոր նպատակն է օգնել սպառողներին գտնել իրենց պահանջներին համապատասխան ապրանքներն ու շոփփինգի գործընթացն ավելի հաճելի ու հեշտ դարձնել: Այն նպատակասլաց գնալու է իր ուղեծրով, որպեսզի դառնա շոփփինգի ասպարեզում մասնագիտացված խորհրդատու յուրաքանչյուրի համար:»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց ամսագրի գլխավոր խմբագիրՆատալյա Սարջանյանը:

«Shopping Guide» ի առաջին համարի հերոսուհին Իվետա Մուկուչյանն է: Խմբագրի խոսքով՝ Իվետան աչքի է ընկնում իր հետաքրքիրեւ տարբերվող ոճով, ինչի արդյունքում էլ որոշվել է ընտրել հենց նրան:

Շնորհանդեսին ամսագրի հիմնադիրներին շնորհավորելու էին եկել ընկերները, հարազատները: Երեկոյի գլխավոր հյուրերն էին Արմեն Գալյանը, Իվետա Մուկուչյանը, Սերժոն, Դիանա Շատվերյանը եւ DJ Վակցինան, ով ապահովեց միջոցառման բարձրորակերաժշտությունը:

Մելինե Տոնոյան 



© NEWS.am STYLE