Մեկն իր հետ գրքերն է վերցրել, մյուսը՝ կատվին․ Բարաք Օբամայի հայազգի լուսանկարչուհին պատմում է Արցախից բռնի տեղահանվածների մասին (ֆոտո)

19:34   2 հոկտեմբերի, 2023

Ամերիկահայ լուսանկարչուհի Սքոութ Թուֆանկջյանը, որը հայտնի է ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարաք Օբամայի հետ համագործակցություններով, այս օրերին իր լուսանկարներով պատմում է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների գաղթի ճանապարհի մասին։ 

st.jpg (133 KB)

«Արցախից հեռացած յուրաքանչյուր ընտանիք իր հետ վերցրել է այն, ինչ իր համար ամենաթանկն է»,-Instagram-ում հրապարակած կադրերին կից գրել է ֆոտոլրագրողը։ Նրա լուսանկարներում երեւում են գրքեր, կիտրոնի ծառ, կենդանիներ, որոնք արցախցիներն իրենց հետ բերել են Հայաստան։ 

Թուֆանկջյանն անդրադարձել է նաեւ Գորիսի երիտասարդությանը, որոնք «ջանք չեն խնայում բռնի տեղահանվածներին օգնելու համար»։

st1 (1).jpg (158 KB)

«Նրանք կազմակերպում են ընտանիքների տեղափոխումն ավտոբուսներով։ Փորձում զվարճացնել երեխաներին, մինչ նրանց ծնողները զբաղվում են գրանցման աշխատանքներով․․․»։

Հիշեցնենք, որ լուսանկարչուհին այս տարի է ստացել Հայաստանի քաղաքացիություն։ 



© NEWS.am STYLE