Ամանորյա «շաբաթօրյակ». ինչից սկսել եւ ինչպես

17:43   25 դեկտեմբերի, 2013

Ամանորի նախաշեմին ընդունված է տունը հիմնովին մաքրել: Շատ երկրներում էլ, օրինակ` Իտալիայում, տան հին իրերը դուրս են նետում պատուհանից: Նոր տարին պետք է նոր իրերով դիմավորել, իսկ դրանից մի քանի օր առաջ տանը «շաբաթօրյակ» կազմակերպել: NEWS.am STYLE -ն այսօր կպատմի, թե ինչպես է պետք այդ անել եւ ինչից սկսել:

Նախ պետք է լվանալ տոնական սփռոցը եւ տան բոլոր սենյակների վարագույրները, մահճակալների, բազմոցի եւ աթոռների ծածկոցները: Մինչեւ դրանք կչորանան` անհրաժեշտ է անցնել բուն տան մաքրմանը:

Նախ պետք է սկսել հատակից: Պետք է ավլել այն, ապա օճառով լվանալ, հետո արդեն անցնել կահույքի փոշիները սրբելուն: Եթե հյուրասենյակում գորգ է գցված, ապա դրա մաքրումը շատ ավելի շուտ պետք է սկսել, որպեսզի այն հասցնի չորանալ մինչ Ամանոր: Ընդհանրապես, գորգը լվանում են ամռանը` տաք եղանակին:

Ամանորի նախաշեմին պետք է լվանալ նաեւ սպասքը եւ ջահը: Չենք մոռանում մեր դարակների եւ պահարանների մասին, որոնք նույնպես պետք է մաքրվեն եւ ազատվեն ավելորդ իրերից:

Սանհանգույցը նույնպես պետք է մաքրել տոներից առաջ. այդ օրերին մենք այնքան շատ հյուրեր ենք ունենալու... Իսկ խոհանոցի մաքրումը պետք է թողնել ամենավերջում: Չէ՞ որ այնտեղ դեռ շատ անելիք ունենք:



© NEWS.am STYLE