«Նրանց միջեւ համակրանք կա»․ նոր մանրամասներ՝ Բրեդլի Քուփերի եւ Ջիջի Հադիդի «սիրավեպից»

16:20   10 հոկտեմբերի, 2023

Ջիջի Հադիդն ու Բրեդլի Քուփերը միասին լավ ժամանակ են անցկացնում, PEOPLE-ին ասել է զույգին մոտ կանգնած աղբյուրը։ 

Հայտնի մոդելին ու հոլիվուդյան աստղին միասին ընթրելիս էին տեսել Նյու Յորքում։ Աղբյուրը պարբերականին հայտնում է, որ զույգը դեռեւս փորձում է «միմյանց ճանաչել»։ 

385521553_264464843239397_6772226493538448075_n.jpg (124 KB)

«Նրանք զվարճանում են միասին։ Ջիջին անկախ է, զբաղված, նրա օրերը լի են պարտականություններով, այնպես որ՝ ես դեռեւս լուրջ բան չեմ տեսնում, եթե ընդհանրապես ինչ-որ բան լինի»,-հայտնել է աղբյուրը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, 28-ամյա Հադիդը «ինչ-որ ժամանակ հավանել է 48-ամյա Քուփերին եւ պատրաստ կլինի ավելիին, քան, պարզապես, ընկերությունն է»։

«Նրանք շատ ընդհանրություններ ունեն, այնպես որ՝ հնարավոր է, որ ինչ-որ զարգացումներ լինեն։ Երկուսն էլ ծնողներ են, ունեն հագեցած կարիերա, զբաղված են եւ հասկանում են, թե ինչպիսին է կյանքն այդ ռիթմով։ Նրանց միջեւ համակրանք կա»։



© NEWS.am STYLE