6 ամիս առաջ հայր դարձած Դենիել Ռեդքլիֆը խոսել է հայրության «վախեցնող» կողմերի մասին

20:25   10 հոկտեմբերի, 2023

Դենիել Ռեդքլիֆը խոսել է հայր լինելու «սարսափելի» ու «վախեցնող» կողմերի մասին, գրում է Daily Mail-ը։

Օրերս Դենիելը, պատասխանելով E! News-ի հարցին, թե ինչ զգացողություն է հայր լինելը, նշել է,-«Այս հարցին կարելի է պատասխանել եւ կարճ, եւ երկար տարբերակներով։ Կարճ ասած՝ հրաշալի է, եւ նա լավագույն բանն է, որ պատահել է իմ կյանքում։ Երկար պատասխանն այն է, որ վախեցնող է, որ հիմա իմ կյանքում կա մեկը, որի մասին այսքան շատ եմ հոգ տանում»։ 

erin-darke-and-daniel-radcliffe-attend-a-screening-of-the-news-photo-1674589165.jpg (1.24 MB)

Getty Images

«Հարրի Փոթերի» 34-ամյա աստղը եւ նրա 39-ամյա կինը՝ ամերիկացի դերասանուհի Էրին Դարքը 6 ամսական որդի ունեն։ Զույգը միասին է 2012 թ-ից։ Ո՛չ Դանիելը, ո՛չ Էրինը, սակայն, դեռեւս չեն բացահայտել ապրիլին ծնված իրենց որդու դեմքն ու անունը։

Այժմ դերասանը նկարահանվում է ամերիկյան անիմացիոն սիթքոմում, որը կոչվում է «Մալիգան», որտեղ նրա խաղընկերներն են՝ Քրիսի Թեյգենը եւ Թինա Ֆեյը։



© NEWS.am STYLE