Վերջերս մայրացած՝ «Միսս Տիեզերք Արմենիա 2018» Էլիզա Մուրադյանը նշել է, որ կցանկանար համալրել ընտանիքը

14:24   11 հոկտեմբերի, 2023

«Միսս Տիեզերք Արմենիա 2018» Էլիզա Մուրադյանը պատասխանել է հետեւորդների հարցերին, որոնք հետաքրքրվել են վերջերս մայրացած մոդելի նոր կարգավիճակով։ Էլիզան ու ամուսինը հուլիսի 24-ին որդի են ունեցել։ 

380438115_266178196400573_2949258595904984792_n.jpg (155 KB)

Հարցին, թե ինչպես է իրեն զգում մայրիկի դերում, մոդելը պատասխանել է,-«Մայրս վերջերս ասաց, որ չէր սպասում, որ ես այդքան ընկղմված կլինեմ մայրության մեջ։ Որդիս այնպիսի հույզեր է իմ ներսում արթնացրել, որոնք կյանքում չեմ ունեցել։ Թվում է, թե պատրաստ եմ ամբողջ աշխարհը գրավել հանուն նրա»։

380808099_740172604802301_7347454449043598263_n.jpg (126 KB)

Մոդելից հետաքրքրվել են նաեւ՝ արդյոք կցանկանանա՞ր կրկին երեխաներ ունենալ։ «Իհարկե։ Եվս մեկ տղա եւ դուստր եմ ցանկանում ունենալ»,-ինստագրամյան էջի Story բաժնում կիսվել է նա։ 



© NEWS.am STYLE