Տիրուկ Հակոբյանի դստեր Ատամհատիկն ու նրա ընտրած երկու մասնագիտությունները (VIDEO)

17:05   12 հոկտեմբերի, 2023

Օրերս տեղի է ունեցել դերասանուհի Տիրուկ Հակոբյանի դստեր՝ Դանիելլայի Ատամհատիկի արարողությունը։ Ըստ սովորույթի՝ արարողության ժամանակ փոքրիկն ընտրում է այն մասնագիտությունը, որով պետք է զբաղվի հասուն տարիքում։ Դանիելլայի դեպքում դրանք երկուսն են։ Դերասանուհու դուստրը ընտրել է եւ ինժեների եւ գիտնականի մասնագիտությունները։ 

Կիսվելով արարողության կադրերով՝ Տիրուկը Instagram-ում գրել է, որ այլ բան էր կանատեսում դստեր համար։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Tiruk Hakobyan (@tirukhakobyan)

«Դանիելլան ատամիկ ուշ հանեց՝ 1.4-ում, ու երբ առաջին ատամը դուրս եկավ, բոլորս շատ էինք ուրախացել: Եթե անկեղծ, ես մտածում էի՝ կընտրի դիրիժոր, կոմպոզիտոր մասնագիտությունները, բայց ընտրեց պապայի ուղությունը»։

Ի դեպ, օրերս դստեր Ատամհատիկն էր կազմակերպել նաեւ դերասանուհի Հասմիկ Խոջյանը։ Փոքրիկ Նարէն ընտրել էր բանկի կառավարչի մասնագիտությունը։ 



© NEWS.am STYLE