Երկրորդ երեխային սպասող Անուշիկ Ալավերդյանը՝ նոր տեսահոլովակում (ֆոտո/վիդեո)

12:11   13 հոկտեմբերի, 2023

Անուշիկ Ալավերդյանը նոր տեսահոլվակի շուրջ է աշխատում, որն, ինչպես պարզ է դառնում երգչուհու գրառումից, օրորոցային երգի հիման վրա է լինելու։ Երկրորդ անգամ մայրանալ պատրաստվող երգչուհին Instagram-ում կիսվել է բեքսթեյջային կադրերով, որոնցից պարզ է դառնում, որ հոլովակում նկարահանվել է նաեւ իր եւ երաժիշտ Կարեն Մամիկոնյանի առաջնեկը՝ Մայան։ Նկարահանումները տեղի են ունեցել Գառնիում։

«Օրեր առաջ նկարեցինք իմ նոր տեսահոլովակը աշխարհի ամենասիրուն օրորոցային երգերից մեկի վրա։ Շնորհակալ եմ ողջ թիմին»,-գրել է Անուշիկը։ Երգչուհու տեսահոլովակում նկարահանվել նաեւ այլ մայրեր՝ իրենց երեխաների հետ, որոնց եւս Անուշիկը շնորհակալություն է հայտնել մասնակցության համար։

Երգչուհին ու ամուսինը ընտանեկան համալրման մասին հայտնել էին ամռանը՝ հունիսին։ Անուշիկը Instagram-ում Կարենի հետ համատեղ լուսանկար էր տեղադրել, որում երեւում էր կլորիկացած փորիկը։ «Էս էլ մենք․ Baby is coming»,-կից գրել էր երգչուհին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Anushik Alaverdyan (@anushikalaverdyann)



© NEWS.am STYLE