4-րդ երեխային սպասող 44-ամյա Քորթնի Քարդաշյանը՝ իտալական Vanity Fair-ի շապիկին

16:24   14 հոկտեմբերի, 2023

44-ամյա Քորթնի Քարդաշյանը, որը 4-րդ անգամ է պատրաստվում մայր դառնալ, լուսանկարվել է իտալական Vanity Fair ամսագրի շապիկի համար։ Հղիության վերջին ամիսներին գտնվող հեռուստաաստղը կեցվածք է ընդունել կաշվե ներքնազգեստով՝ ցուցադրելով իր կլորիկացած փորիկը։ Քարդաշյանը «սմոքի այս» դիմահարդարմամբ է, իսկ մազերը հարդարված են «թաց էֆեկտով»։

Աշխարհահռչակ հայուհին պարբերականի հետ զրույցում նշել է, որ ինքն ու ամուսինը՝ Թրեւիս Բարքերը, դեռեւս չեն որոշել՝ արդյոք կցուցադրե՞ն իրենց ապագա փոքրիկին, թե՞ ոչ, եւ ցուցադրելու դեպքում՝ որքան հաճախ։

Քարդաշյանը պատմել է նաեւ հղիության ընտացքից՝ նշելով, որ այս հղիությունը տարբերվում է նախորդ երեք անգամներից։ 

386833726_769365841619496_8301137984733125292_n.jpg (138 KB)

«Ֆիզիկապես ես ինձ լավ եմ զգում, ինձ դուր է գալիս հղի լինելը։ Բայց, ի տարբերություն նախորդ անգամների, ես աշխատում եմ տարբեր բժիշկների հետ, որոնք սկզբնական ամիսներին մի շարք սահմանափակումներ էին սահմանել ինձ համար։ Այդ զգուշությունների պատճառով ես փոքր-ինչ վախեցել էի, քանի որ նախկինում նման ցուցումներ չէի ստացել»։

Քորթնին հավելել է, որ հիմա շատ է խոսում փոքրիկի հետ, մաքրել է միտքը վախերից եւ հաճախ է աղոթում։

Անդրադառնալով իր տարիքի շուրջ քննարկումներին՝ Քարդաշյանն ասել է, որ բացասական մեկնաբանություններն իր վրա չեն ազդում։ «Բոլոր նրանց, ովքեր նման բաներ են գրում, ուզում եմ ասել՝ ինչպե՞ս կարող եք հարցականի տակ դնել Աստծո ծրագրերը։ Դա մեզ հետ պատահեց այն ժամանակ, երբ ես եւ Թրեւիսն անգամ չէինք մտածում այդ մասին»։

Հայուհին հավելել է, որ երեխաները երջանիկ են ընտանեկան համալրման համար։ «Նրանք վաղուց էին խնդրում, որ էլի երեխա ունենայինք։ Ամեն առավոտ դպրոց գնալիս նրանք շոյում են փորս ու համբուրում այն»։



© NEWS.am STYLE