Վերա Բրեժնեւան առաջին անգամ խոսել է Մելաձեից բաժանվելու մասին

11:19   16 հոկտեմբերի, 2023

Կոնստանտին Մելաձեի հետ ամուսնալուծությունից հետո Վերա Վրեժնեւան առաջին անգամ խոսել է այդ մասին։ Lenta.ru-ն, մեջբերելով ուկրաինական ТСН-ին, գրում է, որ երգչուհին երկրպագուներին խնդրել է հարգանքով վերաբերվել իրենց որոշմանը։ 

Բրեժնեւայի խոսքով՝ հիմա համացանցում իրենց ամուսնալուծության թեման տարբեր կերպ շահարկվում է։ «Մենք կցանկանայինք մեզ իրավունք վերապահել չմեկնաբանել այդ մասին»,-հավելել է նա։

Ուկրաինացի երգչուհին իրենց բաժանման լուրը հաստատել էր հոկտեմբերի սկզբին, նաեւ խոստովանել, որ դրանից հետո դեպրեսիայի մեջ էր հայտնվել։ Բրեժնեւան եւ Մելաձեն ամուսնացած են եղել 2015 թ-ից։  



© NEWS.am STYLE