«Մանկական Եվրատեսիլ 2009»-ում Հայաստանի ներկայացուցիչ Լուարա Հայրապետյանն ամուսնացել է (ֆոտո/վիդեո)

13:04   16 հոկտեմբերի, 2023

Երգչուհի Լուարա Հայրապետյանն ամուսնացել է։ «Մանկական Եվրատեսիլ 2009»-ում Հայաստանի ներկայացուցիչը ինստագրամյան էջի Story բաժնում ժամեր առաջ կիսվել է հարսանեկան կադրերով։ Լուարայի հարսանիքը տեղի է ունեցել Լոս Անջելեսում, ներկա են եղել նաեւ մի շարք հայտնիներ, այդ թվում՝ երգչուհի Էմմին, որն իր էջում հարսանիքից տեսանյութ է տեղադրել։

384541970_1842319509498419_5302311078332125871_n.jpg (103 KB)

26-ամյա հարսնացուն կրել է երկար սպիտակ զգեստ՝ լայն փեշով։ Նա մազերն արձակել է եթերային ալիքներով, որոնք զարդարում է հարսանեկան թագը։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Emmy (@emmybejanyan)

Երգչուհու ընտրյալը Երվանդն է, ով եւս բնակվում է Լոս Անջելեսում։ Զույգը ծանոթացել է 2014 թ-ին։ 



© NEWS.am STYLE