ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   26 դեկտեմբերի, 2013

Ժամադրությունը այսօր կարող է անմոռանալի դառնալ, հատկապես, հաշվի առնելով այն փաստը, որ աստղերը տրամադրում են որեւէ նորույթներ ներդնել իրենց կյանքում: Ըստ երեւույթին, Դուք թատրոն կամ ռեստորան գնալու ցանկություն կունենաք եւ, ընդհանրապես, կցանկանաք այցելել մի վայր, որտեղ հայտնվելու մասին վաղուց եք երազել: Բարձր է նաեւ նոր հանդիպումների եւ տարվածությունների հավանականությունը. այսօր Ձեր սեքսուալության կայծերը կշանթահարեն բոլորին:

ԽՈՅԵՐ

Այսօր կամ մոտ ժամանակներս ընտրության առջեւ կանգնած Խոյերը ստիպված կլինեն ընտրել, թե թեկնածուներից ո՞րն է առավել հարմար նրանց համար: Անշուշտ, ամենից հզոր ձգողականությունը առկա է լինում հակառակ բեւեռների միջեւ: Սակայն որքա՞ն է երկար են տեւում նման սիրավեպերը: Սիրո համար քիչ է միայն կիրք զգալ.զուգընկերները պետք է ընդհանուր նպատակներ ունենան կամ էլ գոնե զրույցի ընդհանուր թեմաներ: Այնպես որ, ընտրություն կատարելիս, արժե, որպեսզի Խոյերը այսօր մի լավ մտածեն, թե ով է ընդունակ իրենց հետ կիսել ոչ միայն իրենց զգացմունքները, այլ նաեւ մտքերը:

ՑԼԵՐ

Այսօր Ցլերը սիրո ճակատում իրենց իսկական հետախույզներ կզգան, ովքեր փորձում են պետական նշանակության գործ բացահայտել: Եթե վերջերս նրանք փորձել են թեթեւակի բացահայտել իրենց հետաքրքրող անձնավորության գաղտնիքը, ապա այսօր Ցլերը հնարավորություն կստանան վերջապես հայտնաբերել այն հնարքը, որը ժամանակի ընթացքում թույլ կտա քանդել ողջ կծիկը: Սակայն հետաքննությամբ ոգեւորված Ցլերը պետք է հաշվի առնեն ոչ միայն իրեղեն ապացույցները, այլ նաեւ սեփական սրտի փաստարկները:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր Երկվորյակները էյֆորիայի գագաթնակետին են գտնվելու: Զգացմունքների այդ տարափը կարող է հոգնեցնել նրանց՝ ստիպելով գրեթե ուշաթափվել հոգնածությունից: Սակայն դժվար թե Երկվորյակները համաձայնեն իրենց սիրային տենդը փոխանակել հանգիստ կյանքով: Եւ թեեւ սովորաբար րկվորյակները սիրում են քնել, այսօր նրանք կնախընտրեն խնայողություն կատարել քնի հաշվին որոշ կարեւոր իրադարձություններ բաց չթողնելու նպատակով: Դե ի'նչ: Վայելե'ք յուրաքանչյուր րոպեն, սակայն մի' մոռացեք այն մասին, որ երբեմն անհրաժեշտ է ժամանակ հատկացնել լիարժեք հանգստի համար:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր Խեցգետինները պետք է բաց պահեն իրենց աչքերը եւ ականջները արտաքին աշխարհից հասնող արտասովոր գաղափարների համար: Նրանք կարող են գտնել այն հարցի պատասխանը, որի շուրջ երկար են մտածել վերջերս, միայն բոլոր տարբերակները ուսումնասիրելուց հետո: նարավոր է, որ սիրելիները հուշեն Խեցգետիններին պատրաստ պատասխանը: Ամենից կարեւորը՝ մի' մերժեք միանգամից, որքան էլ տարօրինակ կամ անընդունելի այն չթվա:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր Առյուծները հնարավորություն կստանան սիրելիների հետ հարաբերություններին նոր շաւնչ հաղորդելու համար: Հնարավոր է, որ վերջերս նրանք զգացել են, որ իրենց սիրավեպը կորցրել է իր նախկին թարմությունը եւ կանխատեսելի է դարձել: Այսօր կյանքը Առյուծներին հնարավորություն կընձեռի զգալ սեփական շուրթերի վրա արկածների վառ համը եւ թարմացնել զգացմունքները:Միայն Առյուծները պետք է որոշեն, արդյո՞ք ենթարկվել այդ պորթկմանը, թե ամեն ինչ թողել այնպես, ինչպես կա:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր Կույսերը սիրո տեսակետից հիանալի օր են անցկացնելու: Եթե նրանք արդեն ունեն կյանքի ընկեր, նրանց անմոռանալի երեկո է սպասվում: Իսկ եթե Կույսերը միայն առաջին քայլերն են կատարում նոր հարաբերություններում, այդ օրը բարենպաստ է էլ ավելի մտերմանալու համար: Սակայն պետք չէ փորձել միանգամից ընտրյալներից իրենց մասին միանգամից կորզել բոլոր գաղտնիքները: Առեղծվածի թեթեւ բուրմունքը սերը էլ ավելի գայթակղիչ է դարձնում:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր աստղերը հուշում են, որ Կշեռքները ինչ-որ մեկի հիացած ուշադրության կենտրոնում կարող են հայտնվել: Հակառակ սեռի համակրելի դեմքերը ամեն ձեւով նրանց կցուցադրեն սեփական ուշադրությունը: Ընդ որում, պարտադիր չէ, որ այն արտահայտվի խոսքերի միջոցով.որոշ հայացքներ, ժպիտներ եւ ակնարկներ բառերից ավելի լավ կարող են արտահայտել այն միտքը, որ Կշեռքները ցանկալի են, սիրված եւ անկրկնելի: Դե ի'նչ. նրանք հանգիստ կարող են ընդունել այսօրվա բոլոր հաճոյախոսությունները:Վերջ ի վերջո, չէ՞ որ Կշեռքները իրոք արժանի են դրան:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Կարիճներին մի լավ փորձարարությամբ զբաղվել իրենց սիրելիների հետ: Թարմ տպավորությունները նրանց օդի պես անհրաժեշտ են: Կարիճները պետք է բացեն դռները իրենց կյանքում ամեն նոր բանի առջեւ.զուգընկերների հետ գնալ այնտեղ, որտեղ դեռ չեն եղել, ինչ-որ արտասովոր քայլ կատարել, վաղուց երազած ուղղությամբ ուսուցման դասընթացների գրանցվել կամ էլ հետաքրքիր մարդկանց հետ ծանոթանալ: Նույնիսկ հարաբերություններում առկա ամենափոքրիկ նորույթը կարող է մեծ հրաշքներ գործել:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր Աղեղնավորների համար բարդ կլինի ձեռնպահ մնալ նույնիսկ անծանոթ մարդկանց հետ սեթեւեթանքից, հատկապես եթե այդ անծանոթները համակրելի են: Ինչու՞ ոչ, եթե Աղեղնավորները ազատ են եւ պատրաստ են նոր հարաբերություններին: Սակայն պետք չէ նաեւ մի հասարակ իմաստության մասին մոռանալ.անսպասելի սիրավեպերը բուռն ընթացքով են զարգանում, սակայն, որպես կանոն, նույնչափ արագ անհետանում են: Եթե Աղեղնավորները իսկական սեր են փնտրում, այսօր նրանք պետք է աշխատեն ավելի լավ ճանաչել իրենց ընտրյալներին:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր Այծեղջյուրները հնարավորություն կստանան նոր տեսամկյունից դիտարկել նրանց, ում ժամանակին համարել են գործընկեր, ընկեր կամ պարզապես ծանոթ: Փաստ չէ, որ այդ նույն հայացքը, սակայն այսօր նրանք կարող են թարմ շուրնչ հաղորդել Այծեղջյուրների շփմանը եւ, իհարկե, մի փոքր ռոմանտիկա:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր աստղերը կտրականապես արգելում են Ջրհոսներին տանը նստել եւ մենության մեջ սիրային հույզերին տրվել: Ճիշտ հակառակը: Օրը գրեթե ստեղծված է նոր տպավորությունների, գիտելիքների եւ ծանոթությունների համար.բավական է միայն համարձակությամբ զինվել եւ դռները բացել դեպի մեծ աշխարհը: Հաջող գաղափար կլինի այցելել կինոթատրոն, թատրոն կամ էլ որեւէ ուսուցման դասընթացներ: Այսօր Ջրհոսները հնարավորություն կստանան ծանոթանալ նրանց հետ, ով իրենց գիտելիքներով եւ խելամտությամբ հաճելիորեն կզարմացնեն իրենց:


ՁԿՆԵՐ

Այսօր Ձկները սիրելիների հետ հարաբերություններում ստիպված կլինեն դրսեւորել կամ իրենց մարտական որակները, կամ էլ դիվանագիտական հատկանիշները: Խռովությունը կարող է առնչվել ցանկացած մանրուքների, սակայն դրա իրական պատճառը զույգում դերերի բաշխումն է: դժգոհություններից խուսափելու համար Ձկներին այսօր անհրաժեշտ է զիջումների դիմել: Ո՞վ է, իրենց կարծիքով, արժանի գլախվոր դերին: Ժամանակն է հստակ բաշխել սեփական դերերը, այլապես, եթե զույգից յուրաքանչյուր ոք վերմակը իր կողմը քաշի, Ձկների հարաբերությունները փակուղում կարող 



© NEWS.am STYLE