Լիանա Վանոյանը՝ 6 ամսում 32 կիլոգրամով նիհարելու ու առողջությանը հետեւելու կարեւորության մասին (VIDEO)

19:03   20 հոկտեմբերի, 2023

Դերասանուհի Լիանա Վանոյանը ինստագրամյան իր էջում կիսվել է նոր տեսանյութով, որում երեւում է, որ ակնհայտորեն նիհարել է։ Լիանան նշել է, որ տեսանյութն արվել էր մեկ ամիս առաջ, եւ այժմ եւս 5 կիլոգրամով նիհարել է՝ տեղեկացնելով, որ 6 ամսվա ընթացքում, ընդհանուր առմամբ կորցրել է 32 կիլոգրամ։ Նա նաեւ պատմել է առողջության բարելավման մասին ու հետեւորդներին խորհուրդ տվել հետեւել իրենց առողջությանը։  

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Liana Vanoyan (@vanoyan_liana)

«Շատ լավ եմ զգում ինձ, չունեմ էն սարսափելի տանջանքները։ 2 աստիճան բարձրանալուց շունչս կտրվում էր, ալարում էի ոտքով մի տեղ գնալ, միայն տաքսիով․․․ Տխրում եմ, որ ավելի շուտ չէի մտածում իմ առողջության մասին, ուտում էի գիշերները, խմում գազավորված ըմպելիքներ, ուտում ֆաստ ֆուդ, շաքար….. Ես՝ ինքս, ստեղծել էի իմ խնդիրները ու կանգնել լուրջ առողջական խնդրի առաջ։ Իմ վիրահատությունը կյանքի փոփոխություն էր, էլ երբեք չեմ ցանկանում վերադառնալ անցյալ, որտեղ առողջ չէի… Սիրելիներս, հոգ տարեք Ձեր առողջության մասին, մի թողեք վաղվան»,-հրապարակմանը կից գրել է դերասանուհին։ 



© NEWS.am STYLE