Մոնիկա Բելուչին եւ Թիմ Բարթոնն իրենց սիրավեպի մասին լուրերը հաստատելուց հետո առաջին անգամ հանրությանը ներկայացել են միասին

14:21   22 հոկտեմբերի, 2023

Հինգշաբթի օրը Մոնիկա Բելուչին եւ Թիմ Բարթոնը հարմարավետ տեսք ունեին՝ իրենց սիրավեպի հաստատումից հետո առաջին անգամ կարմիր գորգով միասին անցնելիս՝ գրում է Daily Mail-ը։ 

59-ամյա իտալացի դերասանուհին եւ 65-ամյա նշանավոր կինոռեժիսորը մասնակցել են Հռոմի 18-րդ կինոփառատոնի շրջանակում՝ Diabolik Chi Sei ֆիլմի պրեմիերային:

Մոնիկան իր կազմվածքը ցուցադրել էր մուգ մոխրագույն զգեստով, որը համադրված էր պարանոցն ընդգծող շքեղ վզնոցով:

Զույգն ամիսներ շարունակ գաղտնի հանդիպում էր, բայց Մոնիկան հաստատեց իրենց հարաբերությունները հունիսին՝ Elle France-ին տված հարցազրույցում:

«Ի՞նչ կարող եմ ասել... Առաջին հերթին ուրախ եմ, որ հանդիպել եմ այդ տղամարդուն։ Սա այն հանդիպումներից է, որ կյանքում հազվադեպ է պատահում... Ես ճանաչում եմ այդ մարդուն, սիրում եմ նրան, իսկ հիմա պատրաստվում եմ ճանաչել նրան՝ որպես ռեժիսորի․ սկսվում է եւս մեկ արկած»,-ասել էր Բելուչին։

Մոնիկան եւ Թիմն առաջին անգամ հանդիպել են 16 տարի առաջ, բայց ասում են, որ նրանց սիրային հարաբերությունները սկսվել են հոկտեմբերին՝ Լիոնի Lumière կինոփառատոնում միմյանց տեսնելուց հետո:

Լուսանկարը՝ Vittorio Zunino Celotto/Getty Images



© NEWS.am STYLE