Սուրեն Փահլեւանյանը եւ Մագա Հարությունյանը միասին՝ Շրի Լանկայում (ֆոտո)

11:28   22 հոկտեմբերի, 2023

Հաղորդավար դերասան Սուրեն Փահլեւանյանը եւ բլոգեր, դերասանուհի Մագա Հարությունյանն այս շրջանում Շրի Լանկայում են: Սիրավեպի մասին շարունակական լուրերից հետո Սուրենը ճամփորդությունից համատեղ լուսանկարներով է կիսվել Instagram-ում:

IMG_9966.jpeg (287 KB)

Կադրերից մեկում հաղորդավարն ու բլոգերը միմյանց ձեռք են բռնած, մյուսում՝ գրկախառնված են: Սուրենը լուսանկարը մակագրել է՝ «Շոկ կոնտենտ»: Մագան իր հերթին, կիսվելով լուսանկարով, կատակել է՝ «Հա, իրոք, շատ շոգ էր»,-գրել է նա:

IMG_9965.jpeg (367 KB)

Թե Սուրենը, թե Մագան հետեւորդների հետ, պարբերաբար, կիսվում են Շրի Լանկայում իրենց ժամանցով:



© NEWS.am STYLE