Էվելինա Շահիրյանի նախաամուսնական խնջույքը՝ հայտնի գործընկերուհիների մասնակցությամբ (ֆոտո/վիդեո)

12:08   23 հոկտեմբերի, 2023

Դերասանուհի Էվելինա Շահիրյանի ու ռեժիսոր Հովհաննես Ղազարյանի հարսանիքը, կարծես, սարերի հետեւում չէ։ Դերասանուհին նախօրեին նախաամուսնական, կամ, ինչպես ընդունված է ասել, Bride-To-Be միջոցառում է ունեցել, որին ներկա են եղել նաեւ հայտնի գործընկերուհիները։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Evelina Shahiryan (@evelinashahiryan)

Էվելինան ինստագրամյան էջում կիսվել է խնջույքի կադրերով։ «Այսօր այդ օրն է»,-գրել է դերասանուհին։ Նրան իրենց ինստապատմություններում նշել են նաեւ Դալիթան, Էմմա Մկրտչյանը եւ նրա խնջույքին ներկա մյուս մասնակիցները։

380088824_711079604220821_7723895412639304160_n.jpg (124 KB)

Հավելենք, որ Էվելինայի ընտրյալը՝ Հովհաննեսը, դերասանուհուն անակնկալ առաջարկություն էր արել մայիսին՝ «Լավ Էլի» բենդի համերգի ժամանակ։  

380343297_3420987244820976_5600234842340406805_n.jpg (138 KB)

380576515_655665616403126_5775643065101111150_n.jpg (119 KB)



© NEWS.am STYLE