Polo Ralph Lauren ընկերությունը ներկայացրել է Polo Bear ժամացույցների երկու նոր մոդել

14:20   28 հոկտեմբերի, 2023

Polo Ralph Lauren ընկերությունը ներկայացրել է Polo Bear ժամացույցների երկու նոր մոդել՝ Martini Tartan Polo Bear եւ Martini Tuxedo Polo Bear։

пол3.jpg (92 KB)

Ժամացույցների վրա պատկերված է բրենդի բնորոշ արջը ֆիրմային վանդակավոր սմոքինգով եւ թավշյա հողաթափերով, նրա ձեռքին գավաթ է մարտինիի համար։ Մինչդեռ Martini Tuxedo Bear արջը ժամացույցների վրա սմոքինգ-բաճկոնով եւ մարտինիի գավաթով է։

пол2.jpg (131 KB)

Երկու ժամացույցների վրա արջը թվանշանների վահանակի վրա եռաչափ է երեւում՝ սպիտակ լաքե ֆոնի եւ սեւ թվերի հակասության ֆոնին։ Շվեյցարական ավանդույթներով ստեղծված 42 միլիմետրանոեց ժամացույցը ունի RL200 տրամաչափի մեխանիկական մեխանիզմ՝ զարդարված ուղղահայաց շերտերով եւ շրջանակաձեւ հղկմամբ։

пол1.jpg (78 KB)

Martini Tartan Bear մոդելը հասանելի է կամ չժանգոտվող պողպատե հիմնամասով, կամ 18 կարատանի վարդագույն ոսկու սահմանափակ շարքով, իսկ Martini Tuxedo Bear մոդելը պատրաստված է չժանգոտվող պողպատից։

пол.jpg (58 KB)

Երկու մոդելներն ունեն հանովի Grosgrain փոկ եւ 38 ժամ աշխատելու պաշար։ Martini Tartan Bear-ը վաճառքի է հանվել հոկտեմբերի 26-ին, Martini Tuxedo Bear-ը՝ հոկտեմբերի 27-ին։ Երկուսի արժեքը 1 750 դոլար է։ 



© NEWS.am STYLE