«Երեւանյան հեռանկարներ»-ի շրջանակում «Ֆլեյտայի թագուհի» Ջասմին Չոյը Հայաստանում հանդես կգա Խաչատրյանական ծրագրով

12:08   31 հոկտեմբերի, 2023

«Երեւանյան հեռանկարներ» 24-րդ միջազգային երաժշտական փառատոնը նոյեմբերի 6-ին՝ ժամը 19:00, Արամ Խաչատրյան համերգասրահում ներկայացնում է յուրահատուկ համերգային երեկո՝ նվիրված Արամ Խաչատրյանի 120-ամյակին: 

Խաչատրյանական ծրագրով հանդես են գալու «Ֆլեյտայի թագուհի» Ջասմին Չոյը եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի գլխավորությամբ: 

24ef8afb-10b8-4d9b-9669-a82e8af5fb52.jpeg (140 KB)

Ջասմին Չոյը մեր ժամանակների ամենաճանաչված ֆլեյտահարներից է, ով հայտնի է իր վիրտուոզ վարպետությամբ եւ նուրբ մեկնաբանությամբ: Նա ելույթ է ունենում աշխարհի լավագույն դահլիճներում, համագործակցում է աշխարհահռչակ երաժիշտների հետ՝ ամբողջ աշխարհում հանդիսատեսին ներկայանալով տարբեր ժանրերում՝ դասական մենահամերգից, կամերային եւ նվագախմբային երաժշտությունից մինչեւ էքսպերիմենտալ, ջազ եւ փոփ երաժշտություն:

726e5d9a-cba7-4319-a37d-09a7d242dbfb.jpeg (118 KB)

Նրա անսահման հետաքրքրասիրությունը եւ աշխատասիրությունը ստիպեցին ֆլեյտահարուհուն ստեղծել մի շարք հայտնի ստեղծագործությունների իր մշակումները՝ ներառյալ Մենդելսոնի եւ Չայկովսկու ջութակի կոնցերտները, ինչպես նաեւ՝ կատարել ժամանակակից կոմպոզիտորների նոր ստեղծագործություններ:  



© NEWS.am STYLE