Աշխարհահռչակ տենոր Ռոլանդո Վիլլասոնի ողջույնի խոսքը հայ հանդիսատեսին (VIDEO)

11:48   31 հոկտեմբերի, 2023

«Երեւանյան հեռանկարներ» 24-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշարի շրջանակում նոյեմբերի 12-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահումառաջին անգամ Հայաստանում ելույթ կունենան աշխարհահռչակ տենոր Ռոլանդո Վիլլասոնը եւ տավիղահար Քսավիեր դե Մեստղը:    

Ռոլանդո Վիլլասոնը եւ Քսավիեր դե Մեստղը հայ հանդիսատեսին կներկայանան աննախադեպ՝ «Լատինական սերենադ» ծրագրով:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Ռոլանդո Վիլլասոնն իր սերնդի ամենապահանջված կատարողներից մեկն է, որն այսօր համարվում է աշխարհի լավագույն տենորներից: Նա ձայնագրել է ավելի քան 20 ձայնասկավառակ եւ տեսասկավառակ, ամբողջ աշխարհում վաճառել ավելի քան 2 միլիոն ալբոմ, որոնք արժանացել են բազմաթիվ մրցանակների: Ռոլանդո Վիլլասոնը շատ հաճախ համագործակցում է աշխարհի առաջատար նվագախմբերի եւ դիրիժորների հետ, այդ թվին են պատկանում իր բազմաթիվ ելույթները Դանիել Բարենբոյմի եւ Յաննիք Նեզե-Սեգենի հետ: 



© NEWS.am STYLE