Կաշին շատ չի լինում․ Ռիհաննա VS Էմիլի Ռատակովսկի

19:29   2 նոյեմբերի, 2023

Կաշին շատ չի լինում, եւ դա ապացուցում են հայտնիները։ 

Օրինակ՝ Ռիհաննան առանց ջանքերի զիլ տեսք է ստացել կաշվե հանդերձանքով: Նա ընտրել է սեւ կաշվե բաճկոն, որն ունի օձիք, սեւ կոճակներ եւ քառակուսի գրպաններ։ Ռիրին ամբողջացրել է լուքը կաշվե ուղիղ տաբատով, որի գույները տատանվում են վառ կարմիրի ու բորդոյի միջեւ: Նա կերպարի հետ ընտրել է սեւ կոշիկներ։

риан.jpg (123 KB)

Էմիլի Ռատակովսկին իր կերպարի մեջ նախապատվությունը տվել է  կաշվե դետալներին:

Մոդելը Նյու Յորքում զբոսնել է էլեգանտ սեւ կաշվե թրենչով, որի օձիքն ու թեւքերը մորթուց են։ Ռատակովսկին իր բարակ իրանն ընդգծել է համապատասխան կաշվե գոտիով։ Նա ամբողջացրել է տեսքը մինչեւ ծնկները հասնող՝ քառակուսի ծայրով եւ կոր կրունկներով կոշիկներով։

ратак.jpg (70 KB)



© NEWS.am STYLE