Արցախում նկարահանված «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը կցուցադրվի Պրահայում

15:05   4 նոյեմբերի, 2023

Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահայում նոյեմբերի 10-ին կկայանա ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի ցուցադրությունը։ Կաննի միջազգային 73-րդ փառատոնի պաշտոնական ծրագրի  «Առաջին լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում ընտրված ֆրանսահայ կինոռեժիսորի ֆիլմի կներկայացվի Պրահայի ֆրանսիական ինստիտուտի դահլիճում։

Նշենք, որ ֆիլմը Հայաստանի, Ֆրանսիայի, Բելգիայի համատեղ արտադրության արդյունքն է։ Չեխական ցուցադրությունը իրականություն է դառնում հայ-չեխական ČARM կազմակերպության ջանքերով։

1---.jpg (125 KB)

«Ուրախ ենք, որ Պրահայում ապրող հանդիսատեսի դատին կհանձնենք վերջին տարիների լավագույն կինոնկարներից մեկը։ Նման միջոցառումների կազմակերպումը Չեխիայում որոշել ենք ավանդական դարձնել՝ հայ մշակույթը ներկայացնելով եվրոպացի հանդիսատեսի դատին և նպաստելով երկրի հանրահռչակմանը»,-նշում է հայ-չեխական ČARM կազմակերպության հիմնադիր տնօրեն Բելլա Կնյազչյանը։

Ֆիլմի հերոսը՝ Ալենը միջազգային աուդիտոր է, ժամանում է Կովկասի փոքրիկ հանրապետություն՝ նոր օդանավակայանում աշխատելու: Լեռնային Ղարաբաղի բնակիչների եւ մի հանելուկային երեխայի հետ շփվելով՝ Ալենը հայտնվում է լիովին նոր աշխարհում եւ վտանգի տակ դնում ամեն ինչ:

Ֆիլմի պրոդյուսեր` Ժյուլի Պարատյան։ Սցենարի հեղինակներ՝ Նորա Մարտիրոսյան, Էմանյուել Պագանո, Օլիվյե Տոռես, Գիյոմ Անդրե։ Օպերատոր՝ Սիմոն Ռոկա։ Դերերում՝  Գրեգոար Կոլեն, Հայկ Բախրյան, Արման Նավասարդյան, Դավիթ Հակոբյան։ 



© NEWS.am STYLE