Բրիթնի Սփիրսին ու Ջանեթ Ջեքսոնին միավորել են Թիմբերլեյքի հետ տարաձայնությունները

15:26   7 նոյեմբերի, 2023

Բրիթնի Սփիրսն ու Ջանեթ Ջեքսոնն ընդհանուր բան ունեն. նրանք երկուսն էլ ժամանակին խնդիրներ են ունեցել Ջասթին Թիմբերլեյքի հետ, գրում է Mirror-ը։ 

57-ամյա Ջանեթն աջակցում է 41-ամյա Բրիթնիին, ով ներկայումս անցնում է խառնաշփոթի միջով: Բրիթնիի ամենացավալի պահերը Ջասթինի հետ կրկին ուշադրության կենտրոնում են նրա «Իմ ներսի կինը» ինքնակենսագրականի թողարկումից հետո: 2002 թվականին իրենց բաժանումից հետո Բրիթնին խոցված էր, սակայն Ջասթինը ինքն էր բորբոքել պատմությունն այն մասին, որ Toxic հիթի երգչուհին կոտրել էր իր սիրտը` դավաճանելով իրեն:

Դեպքերից երկու տարի անց Ջանեթին անարգեցին, երբ երգիչը պատռեց նրա կրծկալը՝ մերկացնելով երգչուհու կուրծքը Super Bowl-ի իրենց ելույթի ուղիղ հեռարձակման ժամանակ։ Դրանից հետո Ջանեթի հեղինակությունն ու կարիերան կտրուկ անկում ապրեցին, մինչդեռ Ջասթինը բարգավաճում էր՝ բախվելով զրոյական հետեւանքների:

Աղբյուրը հայտնել է. «Ջանեթին ու Բրիթնիին դեռեւս հետեւում են քննադատությունները, եւ Ջանեթը դիմել է նրան՝ աջակցելու եւ քաջալերելու համար: Բրիթնին ապշած էր այն բանից, թե ինչպես էին Ջանեթին վերաբերվում Super Bowl-ից հետո եւ զգում էր, որ նրա վրա հարձակվում էր նույն PR-մեքենան, ինչն իրեն արատավորել էր:

Երկուսն էլ կարծում են, որ նա (Ջասթինը) շատ բան ուներ շահելու՝ իրենց կոտրելով: Նրանք ունեն ընդհանուր փորձ, եւ Ջանեթը ցանկանում էր, որ Բրիթնին իմանար, որ ինքը նրա կողքին է»:

42-ամյա Ջասթինը ներողություն էր խնդրել երկու կանանցից էլ՝ նշելով․ «Ես խորապես ցավում եմ իմ կյանքի այդ դեպքերի համար, երբ իմ գործողությունները նպաստել են ինչ-որ մեկի խնդրին, երբ ես չեմ բարձրաձայնել այն, ինչ ճիշտ էր: Ես հատուկ ցանկանում եմ ներողություն խնդրել Բրիթնի Սփիրսից եւ Ջանեթ Ջեքսոնից՝ երկուսից էլ առանձին, քանի որ ես հարգում եմ այս կանանց եւ գիտեմ, որ սխալվել եմ»:

Նրա ներողությունը հրապարակվել էր New York Times-ի «Framing Britney Spears» վավերագրական ֆիլմի թողարկումից հետո, որը պատմում էր այն մասին, թե ինչպես Ջասթինի պատճառով Բրիթնին զրպարտվեց ԶԼՄ-ներում: Բրիթնիի վերջին բացահայտումներից հետո, սակայն, կարելի է եզրակացնել, որ այդ ներողությունը երգչուհուն չի բավարարել:

Լուսանկարները՝ (Evan Agostini / Invision/Associated Press), Frank Micelotta/Getty Images



© NEWS.am STYLE