Մայրիկի՞ն է նման, թե՞ հայրիկին․ «Միսս Տիեզերք Արմենիա 2018» Էլիզա Մուրադյանը ցուցադրել է որդու դեմքը

14:15   10 նոյեմբերի, 2023

«Միսս Տիեզերք Արմենիա 2018» Էլիզա Մուրադյանն Instagram-ում հրապարակում է արել՝ ցուցադրելով նաեւ 4 ամսական որդու դեմքը։ Նա հետեւորդներից հետաքրքրվել է, թե ում է նման տղան՝ իրե՞ն, թե՞ ամուսնուն։ 

«Մենք երջանիկ էինք երկուսով, բայց քեզ հետ ամեն ինչ ավելի լավը դարձավ»,-տեսանյութը վերնագրել է գեղեցկուհին։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Eliza (@eliza_ray8)

Էլիզայի որդին ծնվել է հուլիսի 24-ին։ Օրերս, ի դեպ, նա պատասխանել էր հետեւորդների հարցերին, որոնք հետաքրքրվել էին վերջերս մայրացած մոդելի նոր կարգավիճակով։ Էլիզայից հետաքրքրվել էին՝ արդյոք կցանկանանա՞ր կրկին երեխաներ ունենալ։ «Իհարկե։ Եվս մեկ տղա եւ դուստր եմ ցանկանում ունենալ»,-ինստագրամյան էջի Story բաժնում կիսվել էր նա։ 



© NEWS.am STYLE