Louis Vuitton-ի՝ 1 միլիոն դոլար արժողությամբ Speedy պայուսակն այժմ «հասանելի է» եւս 4 գույներով

21:47   10 նոյեմբերի, 2023

Երբ հերթը հասնում է շքեղությանը, ապա Ֆարել Ուիլյամսն անկասկած այս գործում պրոֆեսիոնալ է: Ժամանակին նա փոթորկեց նորաձեւության աշխարհն իր միակ Louis Vuitton Speedy պայուսակով, որը, ըստ տեղեկությունների, արժեր 1 միլիոն ԱՄՆ դոլար:

лу.jpg (112 KB)

«Միլիոնատեր» անվանումը ստացած պայուսակն ամբողջությամբ ձեռագործ է՝ կոկորդիլոսի կաշվից, սպիտակ մոնոգրամով եւ համապատասխան շագանակագույն շեշտադրումներով: 

лу1.jpg (62 KB)

Speedy սպորտային պայուսակն այժմ հասանելի կլինի չորս տարբեր գույներով։ «Millionaire»-ը վաճառքի է հանվում հինգ գույներով։ Բացի Ֆարելի կրած դեղին տարբերակներից, կան նաեւ Rouge-ը (կարմիր), Vert-ը (կանաչ), Bleu-ն (կապույտ) եւ Marron-ը (շագանակագույն)։

Ռիհաննայի մասնակցությամբ գովազդային արշավն առաջինն էր, որտեղ ներկայացված էին Speedy պայուսակների բոլոր գույները՝ Ֆարելի առաջին հավաքածուի համար:



© NEWS.am STYLE