IKEA-ն պատասխանել է Balenciaga-ին` ներկայացնելով սրբիչ-կիսաշրջազգեստի սեփական տարբերակը

16:20   16 նոյեմբերի, 2023

IKEA-ն ներկայացրել է իր պատասխանը Balenciaga-ին՝ սրբիչ-կիսաշրջազգեստի սեփական տարբերակով:

Balenciaga-ի սրբիչ-կիսաշրջազգեստն այս տարվա սկզբին էր հայտնվել Փարիզի Նորաձեւության շաբաթվա ընթացքում:

юб.jpg (15 KB)

Կիսաշրջազգեստը նկարագրվում է որպես «unisex», «ստանդարտ կտրվածքով», «միջին չափսի», «մինչեւ ծնկները հասնող երկարության», «Balenciaga-ի ասեղնագործությամբ»՝ սրանք սրբիչների սովորական ատրիբուտներն են՝ ոչ մի առանձնահատուկ բան: Բայց այս տարօրինակ հանդերձանքն արժե 925 դոլար։

юб2.jpg (31 KB)

Բացի Balenciaga-ի սրբիչին նմանությունից, IKEA-ն նաեւ կրկնել է Balenciaga-ի կերպարը՝ սեւ գլխարկի, արեւային ակնոցի, սովորական բեժ տաբատի եւ սեւ կոշիկների համադրությամբ:

икеа1.jpg (85 KB)



© NEWS.am STYLE