Վերա Բրեժնեւան՝ արտասովոր ֆոտոսեսիայում

11:34   27 դեկտեմբերի, 2013

Երգչուհի Վերա Բրեժնեւան մասնակցել է արտասովոր ֆոտոսեսիայի: «Собака.ru» ամսագիրը դիմել է մշակույթի գործիչների եւ միավորել նրանց ուժերը: Նոր արտ-նախագիծն իրականացվել է ոճաբան Նատալյա Սիչի եւ լուսանկարիչ Իրինա Բորդոյի հետ համագործակցությամբ: Այն բեմադրել է Դանիլա Պոլյակովը:

Դասական արվեստի համար պատասխանատու են եղել Եվգենի Ուլանովն ու Մարատ Շեմիունովը, ավանգանդ նորաձեւության համար՝ Նատալյա Սիչը, Դանիլա Պոլյակովը եւ Սերգեյ Լուկովսկին, իսկ շոու-բիզնեսի համար՝ Վերա Բրեժնեւան: 

Հիշեցնենք, որ երեկ Վերան շքեղ նշանադրության մատանի էր ցուցադրել: Ռուսական էստրադայի ամենահմայիչ եւ սեքսուալ աստղերից մեկն իր միկրոբլոգում նոր զարդի լուսանկարն էր հրապարակել:



© NEWS.am STYLE