Սաուդյան Արաբիայի արքայազնի նոր հավակնոտ նախագիծը. Epicon աշտարակները «ձեռնոց են նետում» գրավիտացիային

21:38   17 նոյեմբերի, 2023

Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը շարունակում է ընդլայնել «ապագայի քաղաք» Նեոմը՝ Epicon նախագծով, որը կներառի երկու աշտարակ, որոնք «ձեռնոց կնետեն» գրավիտացիային:

Ինչպես հայտնում է Luxurylaunches-ը, Epicon-ը պրեմիում զբոսաշրջային ուղղություն է Աքաբայի ծոցի երկայնքով:

Անապատում կբարձրանան երկու ապշեցուցչ աշտարակներ՝ 225 եւ 274 մետր բարձրությամբ։ Այս աշտարակները նախատեսված են շքեղ հյուրանոցի նախագծով, ներառյալ 14 լյուքս համարներ եւ բնակարաններ: Ըստ Arabnews-ի՝ Epicon-ը կունենա նաեւ 120 սենյականոց հանգստավայր՝ 45 ծովափնյա վիլլաներով:

эпикон1.jpg (26 KB)

Epicon-ի հյուրերն ու բնակիչները կարող են վստահ լինել, որ անմոռանալի փորձ կկուտակեն: Շքեղ բնակավայրերը եւ ծովափնյա վիլլաները նախագծված են կյանքի նոր մակարդակ ապահովելու համար: Epicon աշտարակներն իրենց նրբագեղ ճարտարապետությամբ խոյանում են դեպի երկինք՝ կարծես կյանքի կոչելով ապագայի մի նոր մասնիկ:

эпикон2.jpg (52 KB)

Հյուրանոցը, որը գտնվում է Աքաբայի ծոցում, ելք կունենա դեպի Կարմիր ծով, ինչը թույլ կտա զբաղվել ջրային սպորտով եւ բնության ուսումնասիրությամբ:

эпикон3.jpg (44 KB)



© NEWS.am STYLE