«Միսս Տիեզերք 2023» է ճանաչվել Նիկարագուայի ներկայացուցիչը

13:14   19 նոյեմբերի, 2023

Նիկարագուայից Շեյնիս Պալասիոսը ճանաչվել է Տիեզերքի այս տարվա ամենագեղեցիկ աղջիկը։ «Միսս Տիեզերք 2023»-ը տեղի է ունեցել Էլ Սալվադորի մայրաքաղաք Սան Սալվադորում։ 

Այս տարվա մրցույթին մասնակցում էին 84 երկրների գեղեցկուհիներ։ Լավագույն եռյակում Նիկարագուայի հետ միասին հայտնվել էին նաեւ Ավստրալիայի եւ Թաիլանդի ներկայացուցիչները։ 

Հայաստանն այս տարի մրցույթին չի մասնակցել։ 

Լուսանկարը՝ Hector Vivas/Getty Images



© NEWS.am STYLE