Առաջին կադրերը՝ «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի ներկայացուցիչների առաջին փորձից

10:15   22 նոյեմբերի, 2023

Երեկ Նիցցայում կայացել է «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի փորձերի առաջին օրը: Հայաստանը ներկայացնող Yan Girls խումբը բեմին ներկայացել է վառ ու գունավոր տեսքով: Աղջիկները եղել են գունավոր կերպարներում՝ կարմիր, կապույտ, նարնջագույն եւ կարմիր տոպերով ու սեւ, փայլուն տաբատներով:

IMG_0697.jpeg (531 KB)

Ինստագրամյան իրենց էջում աղջիկները կիսվել են առաջին փորձի տպավորություններով՝ նշելով, որ երեւանյան փորձերի ժամանակ չէին պատկերացնում այն էմոցիաները, որոնք զգացել են՝ հայտնվելով մրցույթի բեմում:

IMG_0702.jpeg (335 KB)

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2023»-ը տեղի է ունենալու նոյեմբերի 26-ին՝ Ֆրանսիայի Նիցցա քաղաքում։ Այս տարվա մրցույթին մասնակցում են 16 երկրների պատվիրակներ։ Հայաստանը ներկայացնող Yan Girls խումբը մրցույթին կատարելու է «Do It My Way» երգը, որի երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է, բառերինը՝ Մալենան եւ Վահրամ Պետրոսյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, խորեոգրաֆ՝ Վիկա Մարտիրոսյան, հագուստի հեղինակ՝ Ֆաինա Հարությունյան: 

IMG_0699.jpeg (257 KB)

Հայաստանը մրցույթում ելույթ է ունենալու 8-րդը:

Հայաստանից Yan Girls-ի օգտին եւս հնարավոր է քվեարկել: Քվեարկությունը կմեկնարկի նոյեմբերի 24-ից՝ jesc.tv կայքում, որտեղ կլինեն բոլոր ելույթների կարճ տարբերակները: Դրանք դիտելուց հետո միայն կարող եք քվեարկել Հայաստանի եւ  ձեր նախընտրած երկու այլ մասնակցի օգտին: Ելույթներից հետո ձայները կվերածվեն միավորների: Մրցույթի արդյունքները կորոշվեն ժյուրիի եւ հեռուստադիտողի քվեարկությամբ (50/50 հարաբերակցությամբ): 

IMG_0700.jpeg (395 KB)

IMG_0698.jpeg (276 KB)

IMG_0703.jpeg (531 KB)



© NEWS.am STYLE