Zara-ն եւ Studio Nicholson-ը նոր հավաքածու են ներկայացնում

13:27   23 նոյեմբերի, 2023

Zara-ն եւ Studio Nicholson-ը եւս մեկ անգամ միավորվել են՝ ներկայացնելու թարմ հավաքածու, որը կենտրոնացած է մնայուն դիզայնի վրա:

мод-1.jpg (30 KB)

Անցած տարվա համագործակցության արդյունքում ստեղծվեց մինիմալիստական, բայց ժամանակակից հավաքածու՝ միշտ արդիական առօրյա հագուստի շեշտադրումներով: Լոնդոնում գործող Studio Nicholson-ը, հատկապես, լավ է ստեղծում այնպիսի կտորներ, որոնք կարելի է կրել ողջ կյանքի ընթացքում:

мод1.jpg (30 KB)

Թեեւ կտորները ստանդարտ ոճի են՝ կառուցվածքային եւ թարմացված դիզայնը դրանց նոր շունչ է հաղորդում: Բացի այդ, համագործակցության մեջ առաջին անգամ ներկայացված է կանացի հագուստ։

мод2.jpg (29 KB)

«Ժամանակակից գործվածքների եւ բնական նյութերի միջոցով սահմաններն ընդլայնելու վճռականությունը եղել է ամբողջ համագործակցության հիմնական փիլիսոփայությունը, եւ դրա համար ես շատ հպարտ եմ»,-ասել է Studio Nicholson-ի հիմնադիր եւ ստեղծագործական տնօրեն Նիք Ուեյքմանը։

мод3.jpg (28 KB)



© NEWS.am STYLE