42-ամյա Անիտա Ցոյը ցնցել է բաց լուսանկարով

14:07   27 դեկտեմբերի, 2013

Ճանաչված երգչուհի Անիտա Ցոյը ցնցել է իր միկրոբլոգում հրապարակած բաց լուսանկարով: 42-ամյա երգչուհին սոցիալական ցանցում գրեթե մերկ լուսանկար է տեղադրել՝ ցուցադրելով հետույքը:

 

Ըստ Paparazzi-ի, գիրանալու հակում ունեցող Անիտա Ցոյը մշտապես պայքարում է ավելորդ քաշի դեմ: Իսկ երբ նրան հաջողվում է հասնել ցանկալի արդյունքի, անպայման ցուցադրում է այդ:

 

Հիշեցնենք, որ վերջերս համացանցում հայտնվել էր Անիտա Ցոյի նոր հոլովակը՝ «Береги меня» վերնագրով: Անիտան նկարահանումների համար որպես բեմ է ընտրել սահադաշտը:

Հոլովակի առաջին րոպեների ընթացքում Անիտան հանդիսատեսին ներկայանում է ավելի սովորական կերպարով. նա նստած է դաշնամուրի առջեւ եւ նվագում է երգի առաջին ակորդները: Բայց շուտով նա սկսում է ցուցադրել չմուշկներով սահելու վարպետությունը:



© NEWS.am STYLE