Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Հայաստանի պարի պետական անսամբլը նշում է հիմնադրման 65-ամյակը

11:52, 27 նոյեմբերի

Հայաստանի պարի պետական անսամբլը նշում է հիմնադրման 65-ամյակը։ Անսամբլը կազմավորվել է 1958 թվականին Գեորգի Ասատրյանի, Էդուարդ Մանուկյանի, կոմպոզիտոր՝ Խաչատուր Ավետիսյանի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով պահպանել հայկական ժողովրդական պարի բազմադարյա ժառանգությունն ու ավանդույթները և, բազմապատկելով այն, փոխանցել հաջորդ սերունդներին։

65 տարիների լավագույն բեմադրությունները դեկտեմբերի 28-ին կներկայացվեն Ալ․ Սպենդիարյանի անվան օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում։ Նոր ստեղծագործական մոտեցում, նոր ձեռագիր բեմում, անդրադարձ հնին․ կկատարվեն լավագույն համարները՝ պատմություն դարձած «Բերդ»-ը, «Սարդարապատ»-ը, «Էնզելի»-ն, «Կակաչներ»-ը։ 65 տարիների լավագույն բեմադրությունների կողքին կլինեն նաև նոր համարներ։

Կարմիր գորգ, լուսային և ձայնային նոր էֆեկտներ, ժամանակակից մոտեցում, նոր պաստառներ․ սպասվում է հիրավի մեծամասշտաբ միջոցառում՝ նվիրված լեգենդար դարձած անսամբլի երկարամյա ընթացքին։

Սպասվում է բոլորովին դինամիկ և արդի համերգային ծրագրիր՝ թե՛ ժանրային իմաստով, թե՛ նաև տարբեր տարիների անսամբլի անդամ եղած արտիստների մասով։ Միջոցառմանը ներկա է լինելու ավելի քան հազար հանդիսատես, այդ թվում՝ պաշտոնական այրեր, հանրային դեմքեր, պարարվեստի նվիրյալներ և ալք։

Համերգային այս տոնի ռեժիսորը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սուքիասյանն է։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել