Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Համասյանի ու Ռիք Ռոզատոյի երաժշտությունը՝ ARARAT-ի լեգենդար համի ու Ձիթողցյանի կտավների ուղեկցությամբ

ՇոկTok. «Մարդիկ ինձ են օգնում. ես եմ որոշում օգնել ընտանիքների, թե`ոչ». Տարոն Սարգսյան

Ֆրանսիական շքեղություն՝ փարիզյան շնչով. Les Nereides զարդերը՝ 6 տարի Երեւանում

Stylish Faces․ Հասմիկ Կարապետյանը՝ իր համար արված խենթ քայլերի, երկրպագուների հանդեպ ամուսնու վերաբերմունքի եւ այլ թեմաների շուրջ

«Վարձով ընտանիք». նոր հումորային նախագիծ` Մարջան Ավետիսյանի, Էմմա Սապունջյանի, Լեւոն Հախվերդյանի մասնակցությամբ

«Լեռները կհիշեն». ինչպես են ընթանում նոր հեռուստասերիալի նկարահանումները

Բալետի առաջատար մենապարող Րաֆֆի Գալստյանը՝ բալետին «սիրահարվելու», անցած ուղու ու երազանքի մասին (Ֆոտո)

13:45, 29 նոյեմբերի

Հայ բալետի արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող Րաֆֆի Գալստյանը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դահլիճում հանդիպեց պարարվեստով հետաքրքրված երիտասարդների ու պատանիների հետ, կիսվեց իր փորձով ու պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին։ 

«Դիմակահանդես», «Գայանե, «Սպարտակ», «Չիպոլինո», «Մարդուկ-ջարդուկ», «Ռոմեո եւ Ջուլիետ»՝ 23-ամյա արտիստն իր կարիերայի ընթացքում հասցրել է խաղալ ամենահեղինակավոր ներկայացումներում՝ գլխավոր ու պատվավոր դերերով։ 

Րաֆֆին բալետով սկսել է զբաղվել 10 տարեկանից․ իր փոխարեն իր մասնագիտությունն ընտրել էր ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, լեգենդար Վանուշ Խանամիրյանը։ Նա ոչ թե խորհուրդ է տվել, այլ պահանջել է, որ տղան, ում մանկուց Սպարտակ էր անվանում, զբաղվի բալետով։ Այդպես՝ 2010 թվականին նա ընդունվել է Երեւանի պարարվեստի պետական քոլեջի դասական պարերի բաժին։ 

25105f3e-8b26-42b8-b56f-7ee61b6fd586.jfif (81 KB)

Րաֆֆիի մայրը՝ Լուիզա Գալստյանը, եւս պարուհի է։ Նա Երեւանի քաղաքապետարանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցին կից «Սմայլ» պարային ստուդիայի գեղարվեստական ղեկավարն ու պարուսույցն է։ Րաֆֆին հաճախ կատակում է, որ պարով սկսել է զբաղվել դեռեւս չծնված։ 

Բալետի ապագա աստղն իր քայլերը սկսել է «Հասմիկ» մանկական երաժշտական թատրոնում։ «Րաֆֆին դեռ փոքրուց շատ յուրահատուկ երեխա է եղել: Մանկուց շատ աշխտասեր էր, շատ տարբերվող: Այդ տարիներից էլ սահմանել է իր բոլոր ձգտումներն ու նպատակները, եւ հենց աշխատասիրության շնորհիվ է, որ այսօր Րաֆֆին հասել է իր բաղձալի երազանքին»,-ասում է թատրոնի ղեկավար Կարինե Զաքարյանը, որը ողջ հանդիպման ընթացքում հպարտությամբ ներկայացնում էր իր սանի ձեռքբերումներն ու հաջողությունները։ Իսկ դրանք քիչ չեն։ Ի թիվս հեղինակավոր ներկայացումներում գլխավոր դերերի ու բարձր գնահատականների, բալետի արտիստն արժանացել է նաեւ մի շարք մասնագիտական մրցանակների, իսկ 2023 թվականի մայիսի 2-ին, պարարվեստի ոլորտում երկարամյա աշխատանքային գործունեության, անձնվեր աշխատանքի, բարձր կատարողականության եւ պարարվեստի ոլորտի զարգացման գործում ունեցած ավանդի համար պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության մեդալով։

Բայց ինչպես ցանկացած հաջողություն, Րաֆֆիի մասնագիտական ուղին էլ տարբեր դժվարությունների, տանջալի աշխատանքի ու բարդ որոշումների արդյունք է եղել։ Նա խոստովանում է՝ սկզբում ստիպված էր հաճախում բալետի, «իսկ հետո սիրահարվեցի․․․ Այն դարձավ իմ կյանքն ու ապրելակերպը»։

6ec4fa9a-7b0e-4767-9009-1110273a6311.jfif (79 KB)

Իսկ ի՞նչ կդառնար, եթե չլիներ բալետը՝ հետաքրքրվեցին պարողից։ «Եթե չլինեի բալետի արտիստ, գուցե, լինեի ըմբշամարտիկ, սիրում եմ կռվել (ծիծաղում է), կամ գուցե՝ դերասան, մոտ է իմ մասնագիտությանը: Հիմա էլ առաջարկներ լինում են նկարահանվելու գովազդներում եւ տեսահոլովակներում: Նաեւ ինձ շատ է հետաքրքրում դիրիժորությունը: Գուցե, մի օր որոշեմ լինել  բալետային դիրիժոր»:

Յուրաքանչյուր ներկայացում յուրահատուկ է, ու նույն ներկայացումն ամեն անգամ տարբեր է, ասում է Րաֆֆին․ «Ես նույն դերն ամեն անգամ տարբեր ձեւով եմ խաղում, կարծում եմ՝ դերասանը միշտ պետք է լինի տարբեր, որպեսզի չսպառվի եւ նոր գույն հաղորդի թե իրեն, թե ներկայացմանը»:

Րաֆֆին փոքր տարիքում շատ երազանքներ է ունեցել, դրանցից մեկը երկրի նախագահ դառնալն էր,-«Հիմա էլ ուշ չէ»,-կատակում է նա՝ հավելելով՝ ամենից առաջ ցանկանում է մինչեւ կյանքի վերջ լինել լավ մարդ։ Նոր սերնդին նա նույնն է խորհուրդ տալիս։ 

«Լսեք ծնողներին, լավ սովորեք, կյանքում առաջնորդվեք խելքով։ Ոչ միշտ է պետք շարժվել սրտով կամ ցանկությամբ, երբեմն պետք է խելքին վստահել: Եղեք բարի, լավ էներգիա տարածեք, վերացրեք բացասականը, մեզ դրական լիցքեր են անհրաժեշտ»։

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել