Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Համասյանի ու Ռիք Ռոզատոյի երաժշտությունը՝ ARARAT-ի լեգենդար համի ու Ձիթողցյանի կտավների ուղեկցությամբ

ՇոկTok. «Մարդիկ ինձ են օգնում. ես եմ որոշում օգնել ընտանիքների, թե`ոչ». Տարոն Սարգսյան

Ֆրանսիական շքեղություն՝ փարիզյան շնչով. Les Nereides զարդերը՝ 6 տարի Երեւանում

Stylish Faces․ Հասմիկ Կարապետյանը՝ իր համար արված խենթ քայլերի, երկրպագուների հանդեպ ամուսնու վերաբերմունքի եւ այլ թեմաների շուրջ

«Վարձով ընտանիք». նոր հումորային նախագիծ` Մարջան Ավետիսյանի, Էմմա Սապունջյանի, Լեւոն Հախվերդյանի մասնակցությամբ

«Լեռները կհիշեն». ինչպես են ընթանում նոր հեռուստասերիալի նկարահանումները

Վանգայի կանխատեսումները 2024-ի համար. Պուտինի սպանությունը, ահաբեկչություն՝ Եվրոպայում, քաղցկեղի բուժումը

20:30, 1 դեկտեմբերի

Թեեւ հայտնի գուշակ Վանգան մահացել է 26 տարի առաջ, նրա հետեւորդները պնդում են, որ նրա կանխատեսումների ճշգրտությունը 20/20 է։ Ըստ Sun-ի՝ Վանգան, որին երբեմն անվանում են բալկանյան Նոստրադամուս՝ հայտնի ֆրանսիացի աստղագուշակի անունով, կանխագուշակել էր սեպտեմբերի 11-ի իրադարձություններն ու ուկրաինական պատերազմը։

Նա նաեւ ցնցող կանխատեսում է արել, որ 2023 թվականին ատոմակայանի պայթյունը կկործանի մեր մոլորակը, եւ Երկրի ուղեծիրը կտրուկ կփոխվի՝ կործանարար հետեւանքներով։ (Ակնհայտ է, որ այս պահին այդպես չի եղել):

Այնուամենայնիվ, նրա հետեւորդները պնդում են, որ նա բազմաթիվ կանխատեսումներ ուներ 2024 թվականի համար, թեեւ պարզ չէ՝ արդյոք դրանցից մի քանիսը նրա՞, թե՞ ինտերնետ տրոլների երեւակայությունն են: Ամեն դեպքում, շատերն անկեղծորեն վստահում են նրա կանխատեսումներին: Ահա, թե ինչ է ասել Վանգան՝ 2024 թվականի համար.

Պուտինի սպանությունը

Վանգայի կարծիքով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին 2024 թվականին իր հայրենակիցներից մեկը սպանելու է։

Ահաբեկչություն Եվրոպայում

Վանգան կանխատեսել է, որ հաջորդ տարի Եվրոպայում ահաբեկչության աճ կլինի, եւ որ «մեծ երկիրը» կամ կենսաբանական զենք կփորձարկի, կամ կհարձակվի:

Կլիմայական աղետներ

Հաջորդ տարի շատ բնական աղետներ կլինեն. Վանգան նշել է, որ եղանակային երեւույթներից բացի, կարող է տեղի ունենալ նաեւ ճառագայթման մակարդակի բարձրացում։

Տնտեսական ճգնաժամ

Պարտքի աճը, գլոբալ լարվածությունը եւ իշխանության անցումը Արեւմուտքից Արեւելք կնպաստեն տնտեսական ճգնաժամի առաջացմանը:

Կիբեր հարձակումներ

Հաքերները կսկսեն հարձակվել ենթակառուցվածքների վրա, ինչպիսիք են էլեկտրացանցերը եւ ջրի մաքրման կայանները՝ ավելացնելով ազգային անվտանգության սպառնալիքները:

Տեխնոլոգիական հեղափոխություն

Քվանտային համակարգիչները լուրջ առաջընթաց կբերեն, քանի որ դրանք ավելի արագ են մշակում տեղեկատվությունը, քան ստանդարտ համակարգիչները: Նա նաեւ կանխատեսել է արհեստական ​​ինտելեկտի (AI) օգտագործման աճ։

Բժշկական բացահայտումներ

Թե քաղցկեղի, թե Ալցհեյմերի հիվանդության դեմ բուժումը կգտնվի:

Euro News-ի տվյալներով՝ բացի այս յոթ կանխատեսումներից՝ մարդկությունը կարող է հուսալ, որ 2025-ից 2028 թ-երի ընթացքում աշարհում կնվազի սովի մակարդակը։ 

Նա նաեւ կանխատեսել է, որ կոմունիզմը կվերադառնա 2076 թվականին, եւ որ մինչեւ 2304 թ-ը մարդիկ կկարողանան ճանապարհորդել ժամանակով: 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել