Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Համասյանի ու Ռիք Ռոզատոյի երաժշտությունը՝ ARARAT-ի լեգենդար համի ու Ձիթողցյանի կտավների ուղեկցությամբ

ՇոկTok. «Մարդիկ ինձ են օգնում. ես եմ որոշում օգնել ընտանիքների, թե`ոչ». Տարոն Սարգսյան

Ֆրանսիական շքեղություն՝ փարիզյան շնչով. Les Nereides զարդերը՝ 6 տարի Երեւանում

Stylish Faces․ Հասմիկ Կարապետյանը՝ իր համար արված խենթ քայլերի, երկրպագուների հանդեպ ամուսնու վերաբերմունքի եւ այլ թեմաների շուրջ

«Վարձով ընտանիք». նոր հումորային նախագիծ` Մարջան Ավետիսյանի, Էմմա Սապունջյանի, Լեւոն Հախվերդյանի մասնակցությամբ

«Լեռները կհիշեն». ինչպես են ընթանում նոր հեռուստասերիալի նկարահանումները

Քարդաշյան-Ջեններ ընտանիքի տոնածառերը

19:18, 8 դեկտեմբերի

Քարդաշյան-Ջեններ կլանի տոնածառերը ամենահետաքրքիրներից են։ Թեեւ ոչ բոլորն են հավանություն տալիս ինտերիերի հարցում ընտանիքի ճաշակին, չի կարելի ժխտել, որ նրանց տոնական զարդարանքները հիանալի տեսարան են ներկայացնում: Ահա, թե ինչպես են այս տարի հայտնի ընտանիքի անդամները որոշել զարդարել իրենց տոնածառերը։

Քիմ Քարդաշյան

келка.jpg (82 KB)

Այս տարի Քիմ Քարդաշյանը զարդերանքի հարցում ընտրել է պարզությունը, բայց շատ է եղել տոնածառերի քանակը․ լուսավորված եղեւնիների մի ամբողջ անտառ՝ հատակից մինչեւ առաստաղ:

келка1.jpg (89 KB)

Կարծես Քիմի գլխավոր ծառն ամբողջությամբ պատված է դեղին, փայլատակող լույսերով: Առանց որեւէ դեկորացիայի կամ նույնիսկ գագաթի, նրա տոնածառը համընկնում է ինտերիերի մյուս լուծումների հետ՝ պարզ եւ էլեգանտ:

Քայլի Ջեններ

кайлел.jpg (143 KB)

Քայլիի տոնածառը նույնպես մինիմալիստական ​​է՝ մի քանի դեկորացիաներ, որոնք վառ գույներ են փոխանցում, եւ ոչ մի ավելորդ բան: Հսկայական ծառի շուրջ փաթաթված սպիտակ ծաղկային կոմպոզիցիաները դրան դասական տեսք են հաղորդում, մինչդեռ դեկորացիաներն այն ավելի անհատական ​​են դարձնում:

Քլոե Քարդաշյան

хло.jpg (59 KB)

Քլոեն իր Instagram-ում եւ Snapchat-ում մի քանի տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես են իր երկու երեխաները՝ Թրուն ու Թաթումը, տոնածառի շուրջ պարում Ռոբ Քարդաշյանի դստեր՝ Դրիմի հետ։ Քլոեն ընտրել է սպիտակ եւ արծաթյա զարդեր, իսկ ձմեռային մթնոլորտը փոխանցել է ծառի կողքին դրված արհեստական ​​սպիտակ եղջերուներով:

Քորթնի Քարդաշյան

корт.jpg (115 KB)

Քորթնին Instagram-ում կիսվել է իր պարզ տոնածառի նկարով, ինչպես նաեւ՝ մի տեսանյութով, որտեղ մի քանի էլֆեր են պատկերված, որոնք սահում են թղթե բլրի վրայով: Քորթնին որոշել է չօգտագործել դեկորացիաներ՝ սահմանափակվելով դեղին լուսավորությամբ։

корт1.jpg (97 KB)

Նրա երկրորդ տոնծառը զարդարանքով նման է առաջինին, բայց ճեմասրահում այն ​​շատ ավելի շքեղ տեսք ունի՝ բարձր առաստաղի եւ բազմաթիվ կամարների ներքո:

корт2.jpg (84 KB)

Քորթնիի ամուսինը՝ Թրեւիս Բարքերը, Instagram-ում հրապարակել է իր տոնածառի լուսանկարը, որի կողքին տեղադրված է հսկայական չափսի կմախք:

Քենդալ Ջեններ

кенделка.jpg (91 KB)

Քենդալի հարմարավետ տոնական հյուրասենյակը նախանձելի է։ Նրա ծառը զարդարված է փայլերով, բազմաթիվ զարդանախշերով ու ավանդական լույսերով:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել