Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Համասյանի ու Ռիք Ռոզատոյի երաժշտությունը՝ ARARAT-ի լեգենդար համի ու Ձիթողցյանի կտավների ուղեկցությամբ

ՇոկTok. «Մարդիկ ինձ են օգնում. ես եմ որոշում օգնել ընտանիքների, թե`ոչ». Տարոն Սարգսյան

Ֆրանսիական շքեղություն՝ փարիզյան շնչով. Les Nereides զարդերը՝ 6 տարի Երեւանում

Stylish Faces․ Հասմիկ Կարապետյանը՝ իր համար արված խենթ քայլերի, երկրպագուների հանդեպ ամուսնու վերաբերմունքի եւ այլ թեմաների շուրջ

«Վարձով ընտանիք». նոր հումորային նախագիծ` Մարջան Ավետիսյանի, Էմմա Սապունջյանի, Լեւոն Հախվերդյանի մասնակցությամբ

«Լեռները կհիշեն». ինչպես են ընթանում նոր հեռուստասերիալի նկարահանումները

«Ինչ տխուր է սակայն»․ Համլետ Առաքելյանի նոր գիրքը՝ անձնական խոստովանություններով եւ «լուսավոր թախիծով»

16:06, 12 փետրվարի

Համլետ Առաքելյանն օրերս ներկայացրեց իր՝ «Ինչ տխուր է սակայն»  նոր գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ «Զանգակ» գրատան մարդաշատ սրահում։ Սա հաղորդավարի առաջին հայալեզու բանաստեղծությունների գիրքն է, որի նյութերն ու թեմաները հավաքվել են տարիների ընթացքում։

Գիրքն ունի «տխուր» վերնագիր, բայց այն ընթերցելիս, հաստատ, չեք տխրի, հակառակը՝ կհասկանաք, որ մենակ չեք, եւ հեղինակի հետ միասին կգտնեք լույսը։ 

«Բանաստեղծությունները լուսավոր թախիծով են։ Սրանք տխուր բանաստեղծություններ են, որոնց մեջ շատ հույս կա, չեն տանում անկման կամ հուսահատության, պարզապես, իրենց մեջ ամփոփում են այն տխրությունը, որը գալիս է կորստից հետո, խնդիրները գիտակցելու ժամանակ, միայնությանն առերեսվելու հետեւանքով եւ այլն։ Խոստովանական բանաստռղծությունների շարք է, որոնցում միայն սեր չէ խոստովանվում․․․»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում մանրամասնեց Համլետը։ 

03184d5e-b509-45e0-9e69-503f77d9ae17.jfif (67 KB)

Շարքը հեղինակի՝ տարբեր տարիների գրած հայերեն բանաստեղծությունների հավաքածուն է։ «Կարելի է ասել՝ այս շարքի շուրջ աշխատում եմ այն պահից, ինչ սկսել եմ գրել։ Մինչ այս հայերեն բանաստեղծությունների ժողովածու չեմ ունեցել»։

Գրքում ոչ էջեր կան, ոչ էլ բանաստեղծությունների քանակն է նշված․ Համլետի խոսքով՝ «սա ճանապարհ է մի քանի բաժնից բաղկացած զգայական բանաստղծություններից, որը հոսքի պես է պետք անցնել»։

Գրքի խմբագիրն Արմեն Սարգսյանն է․ թե հեղինակը, թե խմբագիրը նշում են, որ միմյանց հետ հեշտ են աշխատել։  

62afc070-b879-42de-993a-933a6397e086.jfif (80 KB)

«Մոտ մեկ տարի առաջ հանդիպեցինք եւ որոշեցինք, որ հրատարակության կհանձնենք Համլետի բանաստեղծությունների ժողովածուն՝ Համլետին վերադարձնելով արմատներին։ Հրաշալի գիրք է ստացվել՝ տարբեր բաժիններից կազմված, որոնք առանձնացված են ոչ թե ըստ թեմաների, այլ ըստ զգացողությունների։ Համլետի պոեզիան կգնահատեմ մի քանի բաղադրիչներով։ Նախ՝ բանաստեղծությունները եւ կոնցեպտուալ են, եւ վիզուալ են, եւ խոստովանական են։ Համլետը շատ անձնական թեմաներից է խոսում, ինքնակենսագրական որոշ դրվագներ է քննում, նաեւ դրանք շատ ինտելեկտուալ են, իսկ ինտելեկտուալ կողմնորոշում ունեցող բանաստեղծների համար կարեւոր են ոչ միայն բովանդակությունը, հույզերը, այլեւ՝ լեզուն եւ ինտելեկտուալ հարթությունները»,-պատմեց Արմեն Սարգսյանը։ 

71b76ad4-b8ce-4243-9900-a369d386a384.jfif (50 KB)

Գրքի արտաքին տեսքը վստահվել էր Լիլիթ Ալթունյանին։ Ինչպես խոստովանեց Համլետը՝ իր սիրելի գրքերից շատերը հենց Լիլիթն է ձեւավորել, բայց նրան անձամբ չի ճանաչել, ու հաճելի անակնկալ է եղել այն փաստը, որ իր գիրքը եւս Լիլիթի ձեռքի գործն է լինելու։ 

«Մեկ շաբաթ ընթերցում էի բանաստեղծությունները, ու լրիվ ընկղմվել էի այդ աշխարհի մեջ, որից հետո թույլ տվեցի, որ իմ ենթագիտակցությունն աշխատի։ Ոգեշնչվեցի բանաստեղծություններից մեկից ու հետաքրքիր միքս ստացվեց»,-պատմում է Լիլիթը։ 

679bbd1d-93e4-4399-82a0-0331ad88f90b.jfif (68 KB)

Գիրքը մուգ կապույտ գույնի է․ Լիլիթի խոսքով՝ գույնի հարցում իր եւ Համլետի պատկերացումները միանգամից են համընկել։ «Կապույտ գույնը Համլետի ցանկությամբ է ընտրվել, բայց եթե անգամ ինձ չասեր՝ ես էլ կապույտը կընտրեի։  Համլետի ամբողջական վստահությունն, իրականում, շատ կարեւոր էր, ու հենց դա ինձ տվեց այն ազատությունը, որն անհրաժեշտ էր գրքի շուրջ աշխատելու համար»։

703a64d9-432c-4ba5-8c1f-9ba58c030e26.jfif (56 KB)

Շնորհանդեսի շրջանակում Համլետի բանաստեղծությունները նրանից բացի ընթերցեցին նրա ընկերները՝ Անի Խաչիկյանը, Տաթեւ Հովակիմյանը, Մանե Մխոյանը եւ Հրաչուհի Ութմազյանը։

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել