Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Նոր ցուցահանդեսը նպատակ ունի Ջոն Լենոնի ստվերից դուրս բերել Յոկո Օնոյի արվեստը

22:22, 16 փետրվարի

Մինչ այդ Ջոնն ու Յոկոն էին, իսկ դրանից հետո միայն Յոկո Օնոն։ Ճապոնական ծագմամբ ամերիկացի նկարչուհին համաշխարհային հայտնիություն ձեռք բերեց Ջոն Լենոնի հետ ամուսնությունից հետո, սակայն, նրա կյանքի այդ շրջանը Լոնդոնի Tate Modern պատկերասրահում այս շաբաթ բացվող ցուցահանդեսի միայն մի փոքր մասն է կազմում: 

Օնոյի աշխատանքների՝ երբեւէ կազմակերպված ամենամեծ ցուցահանդեսներից մեկն ընդգրկում է շուտով 91-ամյակը բոլորող նկարչի յոթ տասնամյակների աշխատանքը։

йоко2.jpg (36 KB)

Ավելի քան 200 արվեստի գործեր, ներառյալ ֆիլմեր, երաժշտություն, ձայնային պատկերներ, նկարներ, գծանկարներ եւ քանդակներ, ցուցադրում են Օնոյի կարիերան՝ Նյու Յորքից մինչեւ Ճապոնիա, որտեղ նա համախմբել է արվեստագետներին՝ Արեւելքից եւ Արեւմուտքից:

Այնուհետեւ մենք ճանապարհորդում ենք Լոնդոն, որտեղ Օնոն հանդիպեց վաթսունականների հակամշակույթի գործիչներին, այդ թվում, տարօրինակ կերպով, Լենոնին, ով եկել էր Լոնդոնի պատկերասրահում նրա ցուցահանդեսը տեսնելու:

«Իրոք, կարեւոր էր ցույց տալ այս հիմքը, թե ինչպես է նա զարգացրել իր պրակտիկան մինչեւ Լոնդոն գալը եւ Ջոն Լենոնին հանդիպելը»,-ասել է ցուցահանդեսի համադրող Ջուլիետ Բինգհեմը,-«Նա, իսկապես, կոնցեպտուալ արվեստի առաջնագծում էր»:

Արվեստը ինտերակտիվ էր՝ մոդայիկ դառնալուց շատ առաջ:

1964 թվականի իր նշանավոր ներկայացման մեջ՝ Cut Off, նա մկրատ բաժանեց պատկերասրահի այցելուներին եւ հրավիրեց նրանց կտրել իր հագուստի մի մասը:

Ընթացիկ ցուցահանդեսում այցելուները կարող են կանգնել «Աշխատանքի վրա, որին կարելի է կանգնել», մեխը մխրճվել կտավի մեջ, իրենց ստվերները դաջել պատին, սեղմել միմյանց ձեռքերը  «Ձեռքսեղման համար նախատեսված նկարի» միջով եւ շախմատ խաղալ: 

йоко3.jpg (44 KB)

Յոկո Օնոյի «լկտի հումորը» եւ խաղաղության հաղորդագրությունները ներկայացված են նոր հավաքածուում

Այցելուները կարող են նաեւ մտորել Օնոյի բազմաթիվ «հրահանգների» մասին, որոնք նա արել է 1950-ականներին: Պատկերասրահի պատերը պատված են թղթի կտորներով, որոնց վրա գրված են «Լսիր Երկրի պտտվող ձայնը», «Դիտիր արեւին, մինչեւ այն քառակուսի դառնա» եւ այլ գաղտնի հուշումներ:

1970-ականներին Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում անցկացված ցուցահանդեսում Օնոն ստել էր՝ ասելով, թե բաց է  թողել հարյուրավոր ճանճերի, որոնց պատել է օծանելիքով, որպեսզի այցելուները հեշտության  գտնեն դրանց:

йоко1.jpg (58 KB)

Օնոյի հարաբերությունները Լենոնի հետ խաղաղության եւ ավանգարդ արվեստի մասին նրա ուղերձը հասցրին միլիոնավոր մարդկանց, բայց նաեւ որոշ երկրպագուներ այդ կնոջը մեղադրեցին The Beatles-ի փլուզման համար։ 

Հավաքածուում ներառված են Յոկո Օնոյի եւ Ջոն Լենոնի հայտնի կադրերը՝ անկողնում։

Չնայած հաճախակի սեքսիստական եւ ռասիստական խոսակցություններին, Օնոն ստեղծագործաբար ծաղկում էր Լենոնի կողքին: «Նրանք միմյանց ոգեշնչեցին եւ դրականորեն ազդեցին իրենց կյանքերի վրա»:

Լենոնի մահից հետո ավելի քան չորս տասնամյակների ընթացքում Օնոն շարունակեց ստեղծագործել՝ տոգորված մարդասիրությամբ եւ խաղաղության կոչերով։ 

йокопостель.jpg (47 KB)

Վերջին սենյակներից մեկը կոչվում է «Ավելացնել գույն (Փախստականների նավակ)»-ին։ Սպիտակ պատերով սենյակում այցելուներին մարկերներ են տրամադրվում բառեր կամ պատկերներ ավելացնելու համար: Ոմանք արդեն գրել են. «Ձեզ միայն սեր է պետք»։

«Յոկո Օնո․ մտքի երաժշտություն» ցուցահանդեսը կգործի մինչեւ սեպտեմբերի 1-ը։

USA Today-ի նյութերի հիման վրա


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել