Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Ռիհաննայի հսկայական ուղեբեռը, որով նա ժամանել է Հնդկատան, շփոթեցրել է երկրպագուներին

11:20, 2 մարտի

Ռիհաննան ժամանել է Հնդկաստան՝ ելույթ ունենալու Ասիայի ամենահարուստ մարդու՝ Մուկեշ Ամբանիի նախահարսանեկան տոնակատարություններին,  իսկ նրա հսկայական ուղեբեռը հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում եւ դարձել վիրուսային:

Տարակուսած երկրպագուները հետաքրքրվել են, թե կոնկրետ ինչ է Ռիհաննան վերցրել իր հետ տոնակատարությանը, որը տեւելու է երեք օր։

Նրա ժամանման օրը նկարահանված տեսանյութերից մեկում երեւում է մեքենայի հետեւից շարժվող հսկայական արկղերի «լողացող» շքերթը: «Ի՞նչ է նա բերել իր հետ: Հավաքովի տո՞ւն»,-կատակել են համացանցում:

Ի զարմանս երկրպագուների, ՌիՌին տեսել է մեկնաբանությունը եւ իր հերթին կատկել է,-«Բեմը չէր տեղավորվում իմ ձեռքի պայուսակի մեջ»:

Ըստ People-ի՝  Անանտ Ամբանիի եւ Ռադհիկա Մերչանտի հարսանիքը տեղի կունենա հուլիսի 12-ին՝ Մումբայում։ Նախահարսանեկան խնջույքի են ժամանում բարձրաստիճան և հայտնի մարդիկ, այդ թվում՝ Disney-ի գործադիր տնօրեն Բոբ Իգերը, Իվանկա Թրամփը, Հիլարի Քլինթոնը, Բիլ Գեյթսը, Մարկ Ցուկերբերգը, Բութանի թագավորական ընտանիքի անդամները եւ աշխարհի ամենահզոր էլիտայի այլ անդամներ։

Հաղորդվում է, որ Ռիհաննայի կատարման հոնորարը կազմել է ավելի քան 5 միլիոն դոլար:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել