Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Արման Զազյանը նշանակվել է Համբուրգի բալետի բալետմայստեր

20:40, 21 մարտի

Բալետի արտիստ Արման Զազյանը նշանակվել է Համբուրգի բալետի բալետմայստեր։ Նա պաշտոնը կստանձնի 2024 թ. օգոստոսից։

«Այս հնարավորությունը հատուկ տեղ է գրավում իմ սրտում: Շնորհակալություն իմ հանդեպ ցուցաբերած վստահության համար։ Նոր սկիզբի, անսահման հնարավորությունների և բալետի գեղեցիկ արվեստի համար»,- գրել է Արման Զազյանը:

«Արվեստագետին 2003թ. Շվեյցարիայում կայացած բալետի երիտասարդ արտիստների մրցույթում նկատել էր Շտուտգարդ-բալետի տնօրեն Ռիդ Անդերսը և հրավիրել Ջոն Կրանկոյի բալետի ակադեմիայում ուսանելու: Արմանը դեռևս սովորում էր Երևանի պարարվեստի ուսումնարանի վերջին կուրսում, ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Դիվանյանի ղեկավարությամբ: Բալետի արտիստի արվեստին հայ հանդիսատեսը ծանոթացավ միայն վերջին տարիներին Ազգային օպերային թատրոնում կայացած Ռուդոլֆ Խառատյանի խորեոգրաֆիայով «Զույգ արեգակներ»-ից, որտեղ նա մարմնավորեց Նարեկացու կերպարը, հետո Արսեն Մեհրաբյանի բեմադրությամբ երկու՝ «Բարեկամություն» անսամբլի (գեղարվեստական ղեկավար՝ Նորայր Մեհրաբյան) «Եկեք երգենք ու պարենք հանուն համերաշխության» և 2014թ. ջազմեն Տիգրան Համասյանի երաժշտությամբ «Հատվող ճանապարհներ» ժամանակակից բալետային մոդեռն ներկայացումներից:

Շուրջ 15 տարի Շտուտգարդ-բալետի դասական և ժամանակակից մի քանի տասնյակ ներկայացումներում իբրև մենապարող հանդես գալուց հետո 2015թ. Արման Զազյանը տեղափոխվել է ԱՄՆ՝ Թուլսա-բալետ (գեղարվեստական ղեկավար՝ Մարչելո Անջելինի) և համարվում էր այդ խմբի միակ պրեմիեր պարողը»: 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել