Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Ինչպես բացահայտել դավաճան ամուսնուն. տեխնոլոգիաները օգնում են

20:40, 13 մայիսի

Եթե ​​ցանկանում եք բացահայտել ձեր դավաճան կողակցին, ժամանակակից տեխնոլոգիաները կօգնեն ձեզ այս հարցում: Դավաճանների հետեւելու լավագույն հավելվածները, գրեթե, անհնար է օգտագործել հեռակա կարգով՝ առանց ձեր ամուսնու սարքի ֆիզիկական մուտքի: Դրանք կարող են օգտակար լինել, եթե կասկածում եք, որ ձեր զուգընկերը ստում է ձեզ, ձեր մեջքի հետեւում հանդիպում է ուրիշների հետ կամ գաղտնիքներ է պահում:

Techreport-ը բացատրում է, թե ինչպես լրտեսել ձեր ամուսնուն՝ օգտագործելով հավելվածները:

Պորտալը պնդում է, որ իրականացրել է լայնածավալ թեստավորում՝ գտնելու համար դավաճան ամուսինների հետքերը ստուգելու լավագույն միջոցները շուկայում, եւ պնդում է, որ mSpy-ն այս նպատակի համար լավագույն գործիքն է՝ շնորհիվ ինտերֆեյսի, տեղադրման հեշտ գործընթացի եւ շուկայում իր հեղինակության:

mSpy-ը թույլ է տալիս դիտել ձեր ամուսնու բոլոր հաղորդագրությունները բոլոր հայտնի հարթակներում, ներառյալ SMS հաղորդագրությունները, սոցիալական լրատվամիջոցների հաղորդագրությունները, WhatsApp-ը կամ, նույնիսկ, Discord-ը:

Եթե ​​դուք մտահոգված եք, որ ձեր ամուսինը կիսվում է անպատշաճ լուսանկարներով կամ տեսանյութերով, մի անհանգստացեք, քանի որ mSpy-ը թույլ կտա դիտել բոլոր մեդիա ֆայլերը:

Բացի mSpy-ից, մի քանի այլ հավելվածներ եւս կարող են օգնել ձեզ պարզել, թե արդյոք ձեր ամուսինը խաբո՞ւմ է ձեզ՝ գտնելով կոնկրետ ապացույցներ:

Spynger

Եթե ​​ցանկանում եք բռնացնել ձեր դավաճան կողակցին, բայց չեք ցանկանում հսկողության հետքեր թողնել նրա բջջային հեռախոսի վրա, ապա Spynger-ը ձեզ համար լավագույն հավելվածն է: Այն հետեւում է ձեր զուգընկերոջ գործունեությանը սոցիալական մեդիայի յուրաքանչյուր հարթակում, եւ դուք կարող եք տեղադրել հավելվածը առանց ջարդելու նրա էջերը կամ արմատախիլ անելու նրա հեռախոսը:

Ծրագիրը նաեւ տեղադրում է թաքնված ձայնագրիչ ձեր ամուսնու հեռախոսի էկրանի վրա, որպեսզի կարողանաք ձայնագրել այն ամենը, ինչ նա անում է: Այսպիսով, դուք կարող եք ներկայացնել նրա գործունեության անհերքելի ապացույցներ:

Spybubblepro

Այն սակավաթիվ լրտեսական հավելվածներից մեկն է, որն իսկապես նախագծված է ձեր դավաճան զուգընկերոջը բռնացնելու համար: Այդ իսկ պատճառով այն նեղացրել է իր տարբերակները՝ կենտրոնանալով միայն երեք ամենակարեւոր պարամետրերի վրա՝ գտնվելու վայրը, SMS-ները եւ WhatsApp-ի հաղորդագրությունները, որոնք, սովորաբար, բավարար են՝ պարզելու համար, թե արդյոք ձեր զուգընկերը խաբո՞ւմ է, թե ոչ: Դրա ամենամեծ առավելությունն այն է, որ այն կարող է գտնել նաեւ WhatsApp-ից ջնջված հաղորդագրությունները:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել