Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

Ինչպես են հարբած բրիտանացի զբոսաշրջիկները փչացնում «Մայորկայի դրախտը»

23:08, 13 մայիսի

Հարբած բրիտանացիները փողոցներում միզում են, խնջույքի այցելուները ռեստորաններից դուրս սեքսով են զբաղվում եւ թմրանյութերը վաճառվում են ադիբուդու պես՝ ահա, ինչից են հոգնել Մագալուֆի տեղացիները, հայտնում է Daily Mail-ը:

Այն բանից հետո, երբ Բալեարյան կղզիների կառավարությունն այս շաբաթ նոր միջոցներ ձեռնարկեց հարբած խնջույքների դեմ, Մայորկայի ձեռներեցները զբոսաշրջիկների դեմ արտահայտվեցին՝ իրենց «դրախտը» փչացնելու պատճառով՝ ասելով. «Սա շատ երկար է շարունակվում»:

Նրանք հարբած բրիտանացիներին մեղադրել են գեղեցիկ կղզուն անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեջ եւ ասել, որ իշխանությունները բավականաչափ չեն օգնում՝ չնայած խմելու ավելի խիստ կանոնների ներդրմանը:

Սերխիո Տալտավուլը, ում ընտանիքին է պատկանում Մագալուֆի Casa Diego ռեստորանը, նշել է, որ «զբոսաշրջիկների մեծ մասը շատ վատ է վերաբերվում կղզուն։ «Տարիների ընթացքում դեգրադացիա եմ տեսել, շատ վատ է։ Սա շատ երկար է շարունակվում, իսկ մենք պետք է այստեղ ապրենք։ Ամբողջ կյանքս այստեղ եմ աշխատել, Մայորկայից եմ։ Կղզին դրախտ է, բայց մենք պետք է փոխենք զբոսաշրջության մշակույթը»։

Պալմայում, Լլուկմայորում, Մագալուֆում, Մայորկայում, Սան Անտոնիոյում եւ Իբիցայում երեկույթի մասնակիցներին այժմ սպառնում է 500-ից մինչեւ 1500 եվրո տուգանք, եթե փողոցում խմելը «խանգարի շրջակա միջավայրի անդորրը»:

2020 թվականին կղզիների օրենքները խստացնելու նպատակով «տուրիստական ամենաակտիվ» տարածքներում ալկոհոլ վաճառող խանութներն այժմ պետք է փակվեն երեկոյան 9.30-ից մինչեւ առավոտյան 8-ը:

Անցած գիշեր, երբ ուժի մեջ մտան ավելի կոշտ պատժամիջոցները, բրիտանացի խնջույքի մասնակիցները երդվեցին դիմակայել ճնշումներին եւ մեղադրեցին Մալյորկային Մագալուֆի «սպանության» փորձի մեջ:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել