Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

Ավստրալացի մոդելը նշել է 118 պատճառ, թե ինչու չի ցանկանում երեխա ունենալ

20:24, 15 մայիսի

Երբ ավստրալացի մոդել Էլլի Գոնսալվեսը նշեց այն բոլոր 118 պատճառները, թե ինչու չի ցանկանում երեխաներ ունենալ, նրան անվանեցին սին, եսասեր եւ, նույնիսկ, «անպիտան մայր»:

«Մարդիկ կարծում են, որ ես ատում եմ երեխաներին»,-Stellar-ին ասել է մոդելը,-«Բայց ես սիրով եմ գրկում իմ զարմուհուն եւ զարմիկին։ Ես սիրում եմ փոքրիկ երեխաներին»:

33-ամյա կինը, ով Facebook-ում եւ Instagram-ում հինգ միլիոն հետեւորդ ունի, հանրության շրջանում մեծ բանավեճ է հրահրել մայրության վերաբերյալ՝ այս տարվա նոյեմբերին հրապարակելով իր պատճառների ցուցակը։  

«Տարիներ շարունակ ինձ հարցնում էին, թե ինչու ես երեխաներ չեմ ուզում ունենալ, եւ ես կազմեցի այս ցուցակը, քանի որ միշտ զգում էի, որ կարճ բացատրությունը համոզիչ կամ բավականաչափ պարզ չէ»,-իր ցուցակին կից մակագրել է նա։

Պատճառների թվում նա նշել է հղիության ընթացքում մազաթափությունը, մոլորակի գերբնակեցումը, եւ այն, որ երեխան կարող է սերիական մարդասպան դառնալ։

Թեեւ եղել են բազմաթիվ քննադատներ, Գոնսալվեսը պատմել է, որ նա նաեւ շնորհակալական խոսքեր է ստացել կանանցից, ովքեր նույնն էին զգում, բայց վախենում էին բարձրաձայնել:

«Ինձ համար կարեւոր է լինել այս մարդկանց ձայնը։ Սա նաեւ հնարավորություն է, որ այն մարդիկ, ովքեր չեն ցանկանում երեխա ունենալ, մի փոքր ավելի շատ համակրանք ստանան»,-ասել է նա։

Գոնսալվեսը, ով 15 տարի ամուսնացած է Ռոս Սքաթսի հետ, ասում է, որ իրենք «շատ, շատ են աշխատել իրենց խաղաղության համար»: «Այժմ մենք պարզապես չենք ցանկանում խաթարել այդ խաղաղությունը»,-հավելել է նա,-«Եվս մեկ մարդու մեր դինամիկ առօրյա ներառելը արմատապես կփոխեր իրավիճակը»:

Նրա խոսքով՝ այս որոշմանը նպաստել են նաեւ սեփական մոր հետ լարված հարաբերությունները։

Այս շաբաթ The Courier Mail-ի հետ զրույցում Գոնսալվեսը պատմել է սիրելի հոր ինքնասպանության մասին:

«Երբ հայրս մահացավ, ինձ մի դադար էր պետք՝ ուղղակի մտածելու համար։ Սա իսկական շրջադարձ էր իմ կյանքում: Ես, պարզապես, չկորցրի հորս, ես իրականում որոշում կայացրի հեռանալ այն ամենից, ինչ գիտեի եւ ինչն ինձ հարմար էր... Մարդիկ պետք է ունենան հիանալի, աջակցող ընտանիքներ: Բայց շատերի համար դա անիրատեսական է»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել