Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել

12:18, 20 մայիսի

Քեւին Քոսթների «Հորիզոն. ամերիկյան սագան» անցել է իր առաջին փորձությունը Կաննի 77-րդ ամենամյա կինոփառատոնում:

Պրեմիերայից հետո հանդիսատեսը 10 րոպե հոտնկայս ծափահարությունների է արժանացրել ռեժիսորին: Ֆիլմը կարող է մեծ հիթ դառնալ Քոսթների համար, ով ոչ միայն խաղում է այնտեղ, այլեւ հանդես է եկել, որպես ռեժիսոր, պրոդյուսեր եւ համահեղինակ՝ Ջոբ Բերդի հետ միասին:

Սա յուրահատուկ եւ զգացմունքային պահ էր Քոսթների համար, ով պրեմիերայից հետո երկար ծափահարությունների ժամանակ արտասվել է: Նա նշել է, որ «երբեք չի մոռանա» այդ փորձառությունը:

«Ցավում եմ, որ դուք ստիպված եղաք այդքան երկար ծափահարել ինձ, որպեսզի հասկանամ, որ պետք է ելույթ ունենամ», - կատակել է դերասանը,-«Ինչքան լավն եք, մարդիկ: Սա այնքան լավ պահ է ոչ միայն ինձ համար, այլեւ ինձ հետ եկած դերասանների, այն մարդկանց համար, ովքեր հավատացին ինձ ու շարունակեցին աշխատել»։

Հետո նա սկսել է համբույրներ ուղարկել հանդիսատեսին, որոնք դեռ հոտնկայս ծափահարում էին։

Այս պահը դերասանի համար  առանձնահատուկ էր, քանի որ նրա յոթ երեխաներից հինգը եւս ներկա էին փառատոնին եւ ցուցադրությանը:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել