Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

«Ինձ համար ամենակարեւորը բարձր մակարդակով Հայաստանը ներկայացնելն է». Անահիտ Հակոբյանը պատրաստվում է «Նոր Ալիք 2024»-ին

20:05, 20 մայիսի

«Նոր Ալիքը» Անահիտ Հակոբյանի համար միշտ «պարտադիր մրցույթներից» է եղել, փոքրուց հետեւել է, բայց կարծում է, որ հենց հիմա է դրան մասնակցելու իր ճիշտ ժամանակը: Երգչուհին մայիսի 15-ից Մոսկվայում մասնակցում էր «Նոր Ալիքի» նախընտրական փուլերին, որոնք հաղթահարելով ընտրվել է որպես այս տարվա մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ:

«Ունեմ պատասխանատվության ու պարտավորվածության զգացում՝ երկիրս լավագույնս ներկայացնելու, որովհետեւ դու միայն քեզ այնտեղ չես ներկայացնում, այլ մի ամբողջ պետության, եւ պետք է ամեն ինչ անել ուժերի սահմաններից վեր»,-ասում է Անահիտը: NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհին խոսել է «բարդ ու ինտրիգային» նախընտրական փուլը հաղթահարելու, ուժեղ մրցակիցների ու մրցութային համերգներին նախապատրաստվելու փուլի մասին:

IMG_4844.jpeg (302 KB)

«Նոր Ալիք» Միջազգային մրցույթի Հայաստանի ազգային նախընտրական փուլը տեղի էր ունեցել ապրիլի 8-ին: Այդ օրը Անահիտ Հակոբյանն ու Մովսես Մովսիսյանը ընտրվել էին մրցույթի հաջորդ փուլին մասնակցելու համար, որը կայացավ այս ամիս՝ Մոսկվայում, ինչի արդյունքում էլ Անահիտը «նվաճեց» մրցույթում Հայաստանը ներկայացնելու ուղեգիրը:

Անդրադառնալով այս տարի «Նոր Ալիքի» նախընտրական փուլերին մասնակցելու իր որոշմանը՝ հզոր վոկալային տվյալներ ունեցող երգչուհին ասում է.

IMG_4845.jpeg (869 KB)

«Կարծում եմ՝ ցանկացած մրցույթի դեպքում պետք է հասունանա այդ պահը, երբ վոկալիստը կհասկանա, որ ինքը պատրաստ է դրան մասնակցել, իսկ «Նոր Ալիք»-ը, կարծում եմ, յուաքանչյուր արտիստի կյանքում կարեւոր մրցույթներից է, ինձ համար՝ եւս, ու երեւի հենց այս տարի պետք է ներկայանայի, որովհետեւ պատահաբար տեսա հայտերի ընդունման վերաբերյալ գովազդը, եւ ամբողջ մարմնովս փշաքաղվեցի… Հասկացա, որ այս տարի իմ պահն է»:

IMG_4847.jpeg (1.89 MB)

Անահիտի խոսքով՝ Մոսկվայում նախընտրական փուլը բավական ինտրիգային էր ու բարդ. «Աշխարհի տարբեր երկրներից եկել էին ներկայացուցիչներ, նույնիսկ, եղան երկրներ, որտեղից ոչ մի մասնակից չընտրվեց: Ես առաջին մրցութային օրը կատարեցի Վարդուհի Վարդանյանի «Հայաստան աշխարհ» երգը, որն իմ ամենասիրելիներից է, այնուհետեւ ներկայացրել եմ «Հայի երկինքը»՝ իմ անհատական երգը, որի խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, երաժշտությանը՝ Ռուզաննա Անդրեասյանը: Նախագծի պրոդյուսեր Անաստասիա Մուխինան, ռեժիսոր Ալեքսանդր Ռեւզինը եւ Իգոր Կրուտոյը շատ տպավորված էին իմ ելույթով, եւ նրանք 53 մասնակիցներից պետք է ընտրեին 23-ին, որոնց մեջ հայտնվեցի նաեւ ես: Մրցութային երկրորդ օրը ներկայացրի Անի Քրիստիի «Քեզ» երգը, Ինգա եւ Անուշ Արշակյանների «Ջան-ջան»-ը եւ իմ երգը՝ «Ուրիշ աշխարհը». ժյուրիի անդամները շատ հիացած էին, որովհետեւ այդ օրը նաեւ կերպարային էի շատ տարբեր, Ալեքսանդր Ռեւզինը, նույնիսկ, ինձ չճանաչեց, զարմացած էր: Այդպես 23-ից ընտրեցին 13 մասնակցի, եւ որպես Հայաստանի ներկայացուցիչ ընտրվեցի ես»:

IMG_4846.jpeg (6.59 MB)

Երգչուհու գնահատմամբ՝ այս տարվա մրցույթում «շատ տաղանդավոր ու ուժեղ մասնակիցներ կան, բավական թեժ պայքար է սպասվում: Աստված մեզ հետ, վստահ եմ, որ ամեն բան ֆանտաստիկ է լինելու»:

Անահիտը մրցույթին ուզում է առանձնանալ հզոր ու լավ կատարումներով, հիշվող ելույթներով. «Ինձ համար ամենակարեւորը բարձր մակարդակով Հայաստանը ներկայացնելն է: Կարծում եմ՝ «Նոր Ալիքը» մեծ հարթակ ու փորձ կլինի իմ կարիերայի հետագա քայլերի համար»:

IMG_4849.jpeg (12.94 MB)

Մրցույթին պատրաստվելիս Անահիտի կողքին է «Նոր Ալիք 2019»-ում Հայաստանի ներկայացուցիչ Տյոմ Հակոբյանը: Երգչուհու արտաքին կերպարները ստեղծում է Արայիկ Գաբաջյանը:

IMG_4850.jpeg (6.27 MB)

«Տյոմն ինձ շատ  է օգնում այս մրցույթում, նա եղել է մրցույթի ամենատպավորիչ մասնակիցներից ու բոլորին ցնցել է իր ելույթներով, եւ նա ինձ օգնում է երգերի ընտրության հարցում: Կարելի է ասել՝ ինձ հետ պատրաստվում է մրցույթին, ինչի համար ուզում եմ նրան հայտնել իմ մեծ շնորհակալությունը: Իսկ կերպարային առումով ինձ օգնում է ֆանտաստիկ դիզայներ Արայիկ Գաբաջյանը. ես, միանշանակ, նրան եմ վստահում իմ արտաքին տեսքը, որովհետեւ կարծում եմ՝ նա շատ ճիշտ ձեւով է ներկայացնում ինձ»,-ասում է Անահիտը:

«Նոր Ալիք 2024»-ն անցկացվելու է օգոստոսի 22-ից 27-ը՝ Սոչիում:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել