Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Ավստրալուհին եղբորը «կատակի համար» կերակրել է տատի աճյունափոշին՝ այն խառնելով մակարոնի սոուսում

16:03, 29 մայիսի

Ավստրալական ռադիոշոուի հաղորդավարները սարսափել էին այն բանից հետո, երբ կինը իրենց ծրագրի եթերում հայտնել էր, որ եղբորը «հանուն կատակի» կերակրել է տատի աճյունափոշին՝ այն խառնելով մակարոնի համար սոուսում, տեղեկացրել է NYP-ը։

Շայնենը ահավոր խոստովանությունն արել է «Fifi, Fev & Nick»-ում՝ հայտնելով, որ ինքն ու մայրը սկզբում փորձել են տատի աճյունափոշին, իսկ հետո կերակուրը մատուցել ոչինչ չկասկածող եղբորը մակարոնի համար սոուսում։

«Իմ տատիկը մահացել է անցած տարվա օգոստոսին եւ դիակիզվել»,- նշել է Շայնենը։ «Ակնհայտ է, որ ես եւ իմ ընտանիքը վշտանում էինք, ուստի մի անգամ երեկոյան ես որոշեցի ոգեշնչել մորս եւ առաջարկեցի նրան փորձել տատիկին»։

Նրա խոսքով՝ եղբայրը վերջերս էր ազատվել բանտից, եւ կինը նրա համար մակարոն է պատրաստել աճյունով։

«Դա այն մասն է, որի մասին ոչ մեկին չեմ ասել»,- բացատրել է ավստրալացին։ «Ես մտածեցի, որ զվարճալի կլիներ խաղարկել դա... եւ տատիկի աճյունափոշիի մի մասը դրեցի սոուսի մեջ»։

Կինը չի նշել, թե պատմել է արդյոք եղբորը ինքնատիպ հավելման մասին, բայց ասել է, որ այդ ժամանակվանից նորից է փորձել տատիկի աճյունափոշին։ Շայնենը խոստովանել է, որ «տարօրինակ կախվածություն» ունի աճյունափոշիից, եւ կարծում է, որ այն ուտելը օգնում է կապ հաստատել հանգուցյալ տատիկի հետ։ «Ես զգում եմ, որ մենք ավելի մոտ ենք դարձել, քան երբեւէ»,- ասել է նա։ «Տատս իմ մեջ կապրի հավերժ»։

Հաղորդավարները խոսակցության ձայնագրությունը տեղադրել են ինսթագրամի իրենց էջում, ունկնդիրները ցնցման մեջ էին։

«Դա զզվելի էր»,- ասել է նրանցից մեկը։ Մյուսները կասկած էին հայտնել այս պատմության ճշմարտացիության առիթով՝ նշելով, որ Շայնենը հորինել է այդ պատմությունը ուշադրություն գրավելու համար։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել