Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Բարկացած նորածնի ֆոտոսեսիան վիրուսային է դարձել

22:11, 29 մայիսի

Բարկացած նորածնի ֆոտոսեսիան վիրուսային է դարձել այն բանից հետո, երբ լուսանկարիչը ինտերնետում տեղադրել է այն լուսանկարները, որոնցում նա խոժոռ եւ մռայլ դեմքով է։

Թրենտը ընդամենը 7 օրական էր, երբ նրա մայրը՝ Ջեսիկա Մանդին, նրան տարել է ֆոտոսեսիայի Լորեն Քարսոնի մոտ։ Ավելի ուշ Քարսոնը Թրենտի լուսանկարները տեղադրել է իր Facebook-ի օգտահաշվում եւ պատմել, թե ինչու է հենց այդ ֆոտոսեսիան առանձնացել մյուսներից, որոնք նա արել էր անցյալում։

мал.jpg (38 KB)

«Ես լուսանկարում եմ նորածիններին արդեն տասը տարի եւ լուսանկարել եմ հարյուրավոր նորածինների»,- գրել է նա իր գրառման մեջ։ «Բայց նրանցից ոչ մեկը չի համեմատվի այդ փոքրիկի եւ այն հայացքների հետ, որոնցով նա նայում էր ինձ»։ Գրառումն ակնթարթորեն ուշադրություն է գրավել՝ հավաքելով ավելի քան 150 000 հավանում։

«Բարի առավոտ, Ամերիկա»-ի հարցազրույցում Քարսոնը պատմել է, որ ֆոտոսեսիան սկսվել է բավական սովորական ձեւով։

мал1.jpg (52 KB)

«Նա սկսեց ծամածռել դեմքը, եւ [ես] պարզապես սկսեցի լուսանկարել այդ ծամածռությունները, հենց որ դրանք հայտնվում էին։ Ես փորձել եմ պատկերել նորածինների դեմքի արտահայտությունները, որովհետեւ նրանք կարող են երբեմն անկանխատեսելլի լինել»։

Ի տարբերություն այն բանի, ինչ պատկերված է լուսանկարներում, Քարսոնն ասել է, որ Թրենտը իրականում ֆոտոսեսիայի ժամանակ կռվազան չէր։ «Նա շատ գոհ էր։ Չէր լալիս եւ անհարմարավետության նշաններ չէր ցուցաբերում։ Նա պարզապես դեմքն էր ծամածռում...»։

мал2.jpg (41 KB)

Քարսոնը GMA-ին պատմել է, որ իր աշխատանքի ընթացքում, երբ նկարել է նորածիններին, Թրետի դեմքի ատահայտությունը «անհամեմատ ավելի արտահայտիչ էր», քան երբեւէ տեսել էր նախկինում։

мал4.jpg (52 KB)

Նրա խոսքով՝ լուսանկարներն արագ ուշադրություն են գրավել, ներկա պահին դրանք դիտել են միլիոնավոր մարդիկ, իսկ արձագանքները, որոնք նա ստացել է, «չափից ավելի լավն էին»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել