Ավելի քան 10 տարի կրթելով սերունդներ. «Հայասի» պարային համույթը պատրաստվում է մեծ համերգի

Այլմոլորակայինների հանելուկը՝ հայերի հավատալիքներն ու կասկածները

Եգոր Գլումով. Այժմ սեփական հիմարությունը ցույց տալու ավելի շատ հնարավորություններ կան

Սոսո Պավլիաշվիլի. Արհեստական բանականությունը նեռի նմանակն է

Սոսո Պավլիաշվիլիի 60-ամյակը Հայաստանում. տոնական երեկո աստղերի հետ

Stylish Faces. Հնարքներ՝ Հայկ Freestyle-ից. «Ռեկորդ եմ ուզում գրանցել Գինեսում»

Սոսո Պավլիաշվիլին իր 60-ամյակը նշելու առթիվ ժամանել է Երեւան (ՈւՂԻՂ)

Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Գինու օրեր ARARAT-ի հետ. Գաստրոկախարդանք, ինքնատիպ կոկտեյլներ, ինտերակտիվ խաղեր

16:01, 8 հունիսի

Yerevan Wine Days փառատոնի առաջին օրը ARARAT-ի տաղավարի մոտ ամեն բան վառ էր, աղմկալի, ուրախ եւ բազմամարդ։

original-84D9FBD1-CD2F-4B95-BBBA-DEBC0A0D97AB.jpg (38 KB)

processed-5F8A0DAF-53B3-4625-83CE-289B61A79C53.jpg (69 KB)

ARARAT–ի համային գամմայի՝ ARARAT Apricot, ARARAT Coffee, ARARAT Cherry եւ  ARARAT Honey, հիմքով պատրաստված ինքնատիպ, թարմացնող կոկտեյլները հաճելիորեն շոյում էին քիմքը՝ արդեն բերանում վերածվելով անսպասելի համադրությունների եւ համերի  հրավառության։ Զարմանալի չէ, որ տաղավարի բարի մոտ երկար հերթ էր գոյացել, շատերն էին ցանկանում համտեսել կոնյակի այդ գայթակղությունը։

processed-59EB87EF-A17B-4139-92CE-3C394CF84EC4.jpg (51 KB)

NEWS.am STYLE-ի ճաշակով էր հատկապես ARARAT Honey-ի հիմքով կոկտեյլը, թարմ քամված ելակի հյութով, ծաղկա-հատապտղային համերի եւ բույրերի համադրությամբ, թեթեւ թթվաշությամբ։

ARARAT–ի ինտերակտիվ տաղավարը ներառում է զվարճությունների եւս երեք գոտի՝ սելֆի-գոտի, որտեղ կարելի է վառ կոկտեյլներով հիշվող լուսանկար ունենալ, ինչպես նաեւ խաղային գոտին, որտեղ գրանցվելուց հետո դուք հնարավորություն ունեք ARARAT տեսախաղը խաղալ՝ arkanoid ոճով։ Օրվա վերջում ամենաշատ միավորներ հավաքածներին սպասվում են հաճելի անակնկալներ։ Իսկ հսկայական ինտերակտիվ էկրաններին կարելի է ծանոթանալ ARARAT կոնյակների արտադրանքին։

original-F91728A9-852E-4F8A-8632-45E13782F760.jpg (46 KB)


Կոնյակների եւ բարձր խոհանոցի սիրահարները, գուրմանները,  ռեստորատորները եւ գիտակները նաեւ հնարավորություն ստացան իմանալու, թե ինչպես կարող են ARARAT կոնյակներն ինտեգրել նրբահամ կերակրատեսակներին՝ շնորհիվ լիոնցի աստղային շեֆ-խոհարարների՝ Ալեն Ալեքսանյանի (Միշլենի երկու աստղ) եւ Դավի Տիսոյի (Միշլենի աստղ, «2021թ. Ոսկե Բոկյուզ»-ի դափնեկիր) գաստրո-շոուի։ 

processed-00F7292B-51A8-44DB-9427-C3E46058CC44.jpg (52 KB)

Իրական հաճույք էր հետեւել այս աստղային տանդեմին, որին օգնում էր «Չինար» ռեստորանի երեւանցի հայտնի շեֆ-խոհարար Սուսաննա Ղուկասյանն իր թիմով։  Անբռնազբոս, անկաշկանդ Ալենն իր ֆիրմային վառ նարնջագույն կիտելով անընդհատ հումորներ էր անում ավելի զուսպ եւ կենտրոնացած, նախկին մարզիկ Դավիի հասցեին։ Վերջինն էլ հետ չէր մնում՝ կատակով հակադարձելով, որ Ալենը չափից շատ է խոսում եւ ամբողջ աշխատանքը ստիպված ինքն է կատարում։ Թեթեւ բանավեճերը այս կամ այն կերակրատեսակի պատրաստման նրբությունների եւ ձեւերի մասին այս գաստրո-ներկայացմանը հաճելի համուհոտ էին հաղորդում։ Իսկ շեֆերի պատրաստած կերակուրները ցնցում էին իրենց պարզությամբ եւ համադրությունների նրբությամբ։ 

processed-215399BA-FDB4-4676-BEE5-FE6F311C1953.jpg (31 KB)

Դավին պատրաստեց նրբագույն ձկան տեֆտելի՝ սպանախի եւ ռուկոլայի բարձիկի վրա, սերուցքի, կարագի, գլուխ սոխի եւ ռուկոլայի սոուսով։ Տեֆտելին իր կազմությամբ հիշեցնում էր Էջմիածնի քյուֆթան, բայց շատ ավելի նրբահամ։  Դավին խորհուրդ տվեց այն պատել կոնյակի եւ կարագի սոուսով։

processed-17B40A9A-54EF-4286-AFB0-3169B15196DA.jpg (70 KB)


Ալենը աղանդեր պատրաստեց։ «Հայաստանն ինձ համար սեր է, գինի եւ «ARARAT» կոնյակ»,- սկսեց նա։ Աղանդերը  զարմանալիորեն պարզ էր ու հեշտ պատրաստվող։

processed-472A7B60-120D-42CF-B232-E8490674A8B8.jpg (83 KB)

Սկզբի համար Ալենը տապակում հալեցրեց մի քիչ շաքար եւ ստացված կարամելացված զանգվածին ավելացրեց պոչիկներով «շպանկա» բալ, երկու ձողիկ դարչին եւ այս ամենը շռայլորեն ցողեց ARARAT-ի «Ախթամար» կոնյակով եւ կարմիր գինով։ 

processed-8C544F09-57F0-4DE7-91AB-471E97A163DD.jpg (48 KB)

Հետո կրակ տվեց, ավելացրեց մի քիչ թարմ հայկական ծիտրոն եւ մատուցեց մեղրի, հատապտուղների եւ կիտրոնի օշարակով։ Համը հագեցած էր, բայց եւ պարզ ու թարմ։ Ծիտրոնը հիանալի ստվերել էր «շպանկայի» քաղցրությունն ու թթվաշությունը, թարմացնող օշարակը մեկտեղել էր բոլոր համերն ու բույրերը մեկ միասնական գաստրոնոմիական հարմոնիայում։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել