Ավելի քան 10 տարի կրթելով սերունդներ. «Հայասի» պարային համույթը պատրաստվում է մեծ համերգի

Այլմոլորակայինների հանելուկը՝ հայերի հավատալիքներն ու կասկածները

Եգոր Գլումով. Այժմ սեփական հիմարությունը ցույց տալու ավելի շատ հնարավորություններ կան

Սոսո Պավլիաշվիլի. Արհեստական բանականությունը նեռի նմանակն է

Սոսո Պավլիաշվիլիի 60-ամյակը Հայաստանում. տոնական երեկո աստղերի հետ

Stylish Faces. Հնարքներ՝ Հայկ Freestyle-ից. «Ռեկորդ եմ ուզում գրանցել Գինեսում»

Սոսո Պավլիաշվիլին իր 60-ամյակը նշելու առթիվ ժամանել է Երեւան (ՈւՂԻՂ)

Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Միջազգային մրցույթների դափնեկիր դաշնակահար Էդուարդ Գեւորգյանի առաջին մենահամերգը՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում

15:33, 18 հունիսի

Հունիսի 17-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացավ պատանի դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր, Էդուարդ Գեւորգյանի առաջին մենահամերգը:

Էդուարդ Գեւորգյանը Երեւանի Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական դպրոցի սան է, սովորում է 10-րդ դասարանում՝ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Վաղարշակ Հարությունյանի դասարանում: 2021թ.-ից ի վեր Է. Գեւորգյանը հանդիսանում է  «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակակիր:

IMG_6133.jpeg (135 KB)

Համերգային ծրագիրը բաղկացած էր երկու բաժիններից, որի առաջին բաժնի ընթացքում հնչեցին Բեթհովենի թիվ 17-րդ սոնատը, Դեբյուսիի «Image» ստեղծագործության 1-ին գիրքը, Վերդի-Լիստի Ռիգոլետտո օպերայի թեմաներով պարաֆրազը: Երկրորդ բաժինը ամբողջությամբ նվիրված էր Շոպենի ստեղծագործություններին, հնչեցին Նոկտյուռն, Մազուրկա, Վալս, Էտյուդ, իսկ համերգը եզրափակվեց Շոպենի թիվ 1 Բալլադով:

Շուրջ 2 ժամ տեւողությամբ  վիրտուոզ պատանի դաշնակահարի կատարումները դյութեցին բազմաթիվ հանդիսատեսին, որի ծափահարությունների եւ ծաղկեփնջերի տարափի ներքո, Էդուարդը կատարեց Արամ Խաչատրյանի «Պոեմը», որպես ԲԻՍ:

IMG_6134.jpeg (133 KB)

Առանձնահատուկ հուզիչ էր լսել հայտնի հայ կոմպոզիտորի ստեղծագործությունը իր սեփական տուն-թանգարանի պատերի ներքո:

Էդուարդ Գեւորգյանի հետ զրույցում նա հուզված էր, ոգեւորված, բայց միաժամանակ շատ երջանիկ: Խոստացավ շարունակել համերգային գործունեությունը եւ մոտ ապագայում հանդիսատեսին ներկայանալ նոր վայրերում, հնարավոր է նաեւ՝ նոր ձեւաչափով:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել